hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Դեկտեմբեր 13

Պաշտոնապես բացվեց ՀԱԱՀ գինու ուսումնագիտական կենտրոնը 

ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունը դառնում է մասնագիտական կրթության ու գիտական հետազոտությունների արդիական կենտրոն: Դեկտեմբերի 12-ին տնտեսությունում տեղի ունեցավ համալսարանի՝ Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնի բացման պաշտոնական

արարողությունը: Կենտրոնը ներառում է համալսարանի գինեգործարանը, ինչպես նաև «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի Ի-Վի-Էն գինու ակադեմիայի միկրոգինեգործության ուսումնական կենտրոնը: ՀԱԱՀ-ի և Գինու ակադեմիայի ուսանողներն, այսպիսով, արտադրական պայմաններում գործնական հմտություններ յուրացնելու և հետազոտական աշխատանքներ կատարելու աննախադեպ հնարավորություն ստացան:


Ուսանողներն այստեղ հնարավորություն կունենան իրականացնել զանազան գինեգործական նախագծեր՝ մասնակցելով էտից մինչև շշալցում ամբողջ գործընթացին, ներառյալ խաղողի տեղածին սորտերի հետազոտությունը: Բնականաբար, Ուսումնագիտական կենտրոնը և առհասարակ Ոսկեհատի տնտեսությունը նաև կծառայեն որպես ուսումնաարտադրական պրակտիկաների և ուսումնաճանաչողական այցելությունների լավագույն վայրեր ոչ միայն ապագա գինեգործների, այլև գյուղատնտեսական այլ մասնագիտությունների ուսանողների համար: Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ համալսարանի կնքած հուշագրի համաձայն, տնտեսությունում 2 հեկտար տարածք էլ հատկացվել է ուսանողներին նոր տեխնոլոգիաներին դաշտում ծանոթանալու և դրանց կիրառման արդյունավետությունը գնահատելու հնարավորություն ընձեռելու նպատակով:


ՈՒսանողների և դասախոսների հետ մասին Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ)-ի հայաստանյան ծրագրի տնօրեն Աննե Կեմպան, ոլորտի փորձագետներ, ճանաչված գինեգործներ:
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանը: Նա ջերմորեն ողջունեց և շնորհավորեց ներկաներին և ասաց, որ Գինու ուսումնագիտական կենտրոնը մեծ ձեռքբերում է ոչ միայն մեր համալսարանի, այլև առհասարակ երկրի գինեգործության ոլորտի համար: Արտերկրի գործընկեր համալսարանների, մասնավորապես Գայզենհայմի համալսարանի փորձի հիման վրա ստեղծված և ՀԱԱՀ-ի և Գինու ակադեմիայի լավագույն շրջանավարտների ուժերով գործարկված կենտրոնն իր տեխնոլոգիական հագեցվածությամբ ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել մասնագիտական գործնական հմտություններ: «Սա նաև լուրջ ազդակ է գործատուներին, որ Ագրարային համալսարանի գինեգործ շրջանավարտներն արդեն տիրապետելու են ոլորտի գործնական հմտություններին», – նշեց ռեկտորի պաշտոնակատարը: Նա շնորհակալություն հայտնեց կենտրոնի ստեղծումն ապահոված գործընկերության բոլոր կողմերին՝ Համաշխարհային Բանկին, ՀՀ ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ին, ՀԱԱՀ-ին և GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (PSD TVET) ծրագրին:


ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանն իր ողջույնի խոսքում շեշտեց գյուղատնտեսական կրթության բնագավառում լսարանային ուսուցումը դաշտայինի հետ համատեղելու կարևորությունը: Նրա համոզմամբ, համալսարանը պետք է և կարող է դառնալ երկրի ագրոպարենային ոլորտի շարժիչ ուժը, և Գինու ուսումնագիտական կենտրոնի հիմնումը կարևոր քայլ է այդ ճանապարհին: Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն իր խոսքը սկսեց՝ նշելով, որ երկրի ագրարային քաղաքականությունը նպաստելու է խաղողագործության և գինեգործության մեծ ներուժի զարգացմանը:


Պարոն Գևորգյանի այս հավաստիացմանը համալսարանում և Ի-Վի-Էն գինու ակադեմիայում դրականորեն են արձագանքում, քանի որ, ինչպես նշում են մեր գինեգործ ուսանողները՝ «գինուց հասկացող մարդ է»: Այս համոզմունքը գալիս է նախարարի նորանշանակ պաշտոնակատարի՝ Գինու ակադեմիա կատարած այցից, որը նրա առաջին աշխատանքային այցն էր պաշտոնը ստանձնելուց հետո: Պարոն Գևորգյանը արդարացիորեն նկատեց, որ միջազգային շուկայում մրցունակ գինիներով ներկայանալու գործընաթացը մեծապես կախված է գինեգործության արդիական տեխնոլոգիաների հիման վրա խաղողի այգի հիմնելուց և բարձրակարգ մասնագետների պատրաստումից: «Համոզված եմ, որ Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնը նշանակալից դեր կունենա ոլորտում նոր հաջողությունների գրանցման հարցում»,- նշեց նա:
Փոխդեսպան Վենդելբերգերը բարձր գնահատեց գործընկերությունը համալսարանի և ICARE հիմնադրամի հետ: Նա մասնավորապես շեշտեց Ի-Վի-Էն-ի դերը Հայաստանում բուռն զարգացում ապրող գինու արդյունաբերության ոլորտում բարձրակարգ մասնագետների բացը լրացնելու առումով և հավաստիացրեց, որ գործակցային կապերն ընդլայնվելու են թե´ համալսարանի և թե´ հիմնադրամի հետ:

Փոխնախարար Հովհաննիսյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնեց տեղական և արտերկրի բոլոր գործըկերներին և կարևորեց նորաբաց կենտրոնի դերը՝ կրթության ապակենտրոնացման, դուալ (երկակի) կրթության ապահովման, ուսանողին լսարանից պրակտիկ դաշտ տեղափոխելու տեսակետից: Փոխնախարարը բարձր գնահատեց նաև նոր գինիներով, նարարարական տեխնոլոգիաներով ու նոր մոտեցումներով առանձնահատուկ շուկայահատված գրավելու՝ կենտրոնի հնարավորությունը: «Հուսով եմ, որ դուք կունենաք ձեր բրենդը և հաջորդ տարի գինու փառատոների ժամանակ մարդիկ կվայելեն Ագրարային համալսարանի արտադրության գինին»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:
Բացման արարողության ավարտին կենտրոնի գլխավոր գինեգործ, Ի-Վի-Էն-ի շրջանավարտ Արտակ Գաբրիելյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին Գինեգործության ուսումնագիտական կենտրոնում և հաճույքով համտեսեցին Արենի և Հաղթանակ սորտերի խաղողից ուսանողների պատրաստած առաջին վարդագույն ու կարմիր գինիները: Մեր գինին դեռևս անվանում չունի, սակայն, մասնագետների գնահատմամբ՝ ապագա ունի:

 

Մրցույթ սկսնակ ձեռներեցների համար

«Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողով

«Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողով 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մինչև 35 տարեկան երիտասարդ գիտաշխատողներին, հետազոտողներին և մագիստրոսներին հրավիրում է մասնակցելու «Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողովին՝ նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հիմնադրման 60-ամյակին:
Գիտաժողովը կայանալու է 2019թ. սեպտեմբերի 25-27-ը:
Գիտաժողովի ծրագիրը մասնակիցներին կուղարկվի լրացուցիչ: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև

...

Բաց դաս Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետում

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
31 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10