hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Դեկտեմբեր 11

Արժեքային համակարգի շրջադարձ.
ռեկտորի պաշտոնակատարը և պրոռեկտորը շարունակում են հանդիպումներն ամբիոններում 

IMG_4890Ուսումնական գործընթացի արդիականացման, նոր տեխնոլոգիաների ու մոտեցումների ներդրման՝ ՀԱԱՀ-ի ղեկավարության հանձնառությունը ընդհանուր առմամբ ողջունվում և գոհունակությամբ է ընդունվում համալսարանում: Այդ մասին են վկայում տարբեր ամբիոններում ռեկտորի պաշտոնա-

կատար Վարդան Ուռուտյանի և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանի շարունակվող հանդիպումները: Թե՛ պարոն Ուռուտյանը և թե՛ պարոն Մակարյանը կարևորում են անկաշկանդ մթնոլորտում, ազատ կամարտահայտման սկզբունքով կուտակված հիմնախնդիրների լուծումները նախանշելու և համատեղ ջանքերով դրանց ձեռնամուխ լինելու նոր մշակույթի արմատավորումը: Այդ մշակույթն արդեն ներդրվում է և արդեն տալիս է առաջին արդյունքները:
Դասավանդման և ուսումնառության որակն ու արդյունավետությունը, բացի դասախոսի մասնագիտական պատրաստվածությունից, մեծապես կախված են նաև նոր տեխնոլոգիաների կիրառումից: Հանդիպումների ընթացքում պարզ դարձավ, որ ամբիոններում ոչ միայն ըմբռնումով են մոտենում, այլև ողջունում են էլեկտրոնային ուսուցման Moodle համակարգի ներդրումը. այն տարածվում է և ցույց է տալիս իր ակնհայտ առավելությունները: «Գոհացուցիչ է, որ համակարգի ներդրումը պատշաճ ընթացք ունի, ընդ որում պետք է խրախուսել նոր տեխնոլոգիաներով աշխատող դասախոսներին: Այս առումով Ագրոբիզնեսի դեպարտամենտի մագիստրոսական ծրագրի (MAB) փորձը շատ ուսանելի է: Անշուշտ, դասախոսություն-թելադրություն գրելու «նախնադարյան» գործելակերպից ձերբազատվելուց հետո պարզ է դառնում, որ որոշ դասախոսներ առանձնապես ասելիք չունեն առաջին 15-20 րոպեներից հետո: Այնպես որ, նոր տեխնոլոգիաների ներդրումը պարտադիր է և լավ է, սակայն ուսումնական գործընթացի որակի առումով դեռևս շատ անելիքներ ունենք», - նշեց պարոն

Ուռուտյանը:
2019թ. գարնանից դասաժամերի տևողությունը 80 րոպեի փոխարեն կսահմանվի 50 րոպե՝ չազդելով դասախոսի աշխատավարձի վրա: Ղեկավարությունը մտադիր է նաև էականորեն նվազեցնել ուսանողների (ուստիև՝ դասախոսների) ծանրաբեռնվածությունը՝ դասավանդվող առարկաների թվի կրճատման միջոցով: «Աշխարհի լավագույն համալսարաններում անցնում են 4-5 առարկա, իսկ մեր ուսանողին ծանրաբեռնում ենք 11 առարկայով, բնականաբար՝ արդյունավետության մասին չենք կարող խոսել», - նշեց պարոն Ուռուտյանը: Նա հավելեց, որ առարկաների թվի և դասաժամի կրճատումը դասախոսին հնարավորություն կտան ժամանակ հատկացնել վերապատրաստվելու, իր մասնագիտական որակների բարձրացման, գիտական հետազոտություններ կատարելու, հոդվածներ հրապարակելու նպատակներով:
Ղեկավարությունը ոչ միայն հորդորելու, այլև նպաստելու է դասախոսների մասնագիտական վերապատրաստումներին՝ օգտագործելով տարբեր հնարավորություններ, ներառյալ տեղական ու միջազգային գործընկերային կապերը: Տեղական գործընկերների հետ գործակցությունը կարող ենք խորացնել ոչ միայն մեր ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացման, այլև վերապատրաստման նպատակով: Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը նշեց ձեռնարկությունների հետ համալսարանի տարբեր ստորաբաժանումների գործակցային կապի ամրապնդման անհրաժեշտությունը, մանավանդ՝ հաշվի առնելով, որ պրակտիկաներն էլ ընդհանուր առմամբ անարդյունավետ են անցնում. «Ուսումնաարտադրական պրակտիկաները շատ հաճախ ձևական բնույթ են կրում: Երբ գործատուն տեսնում է, որ ուսանողը ձևականորեն է վերաբերվում պրակտիկային, նա երկրորդ անգամ դժկամությամբ կընդունի մեր ուսանողին կամ չի ընդունի», - ասաց պարոն Մակարյանը, հավելելով, որ ագրոբիզնեսի առաջատար ձեռնարկությունների հետ կապը պետք է ամրապնդել ոչ միայն պրակտիկաների և ուսումնաճանաչողական այցելությունների արդյունավետությունը բարձրացնելու, այլև գործնական մասնագիտական վերապատրաստումներ անցնելու նպատակով: Ագրոբիզնեսի դեպարտամենտի օրինակը ցույց է տալիս, որ ընկերությունները ոչ միայն հաճույքով են ընդունում ուսանողներին, այլև հաճախ պատրաստ են նույնիսկ վճարել նրանց, որ պրակտիկան իրենց մոտ անցկացնեն: Այս առումով պարոն Ուռուտյանը կարևորեց ընկերությունների հետ գործընկերային կապերը լուրջ հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը:
Կենսաքիմիայի, կաթնամթերքի և այլ լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության բարելավման վերաբերյալ ամբիոններում բարձրացված հարցերին ի պատասխան՝ ՀԱԱՀ ղեկավարները ամբիոնների վարիչների և դասախոսների ուշադրությունը հրավիրեցին հետաքրքրական առաջարկի վրա. դա առանձին, ոչ արդյունավետ գործող, շատ դեպքերում՝ «ջլատված» և որպես այդպիսին իրենց կոչմանն ու նպատակին չծառայող մասնագիտական լաբորատորիաների միավորումն է մեկ հզոր միջամբիոնային ուսումնագիտական լաբորատորիայի մեջ: Այլապես, սպասել, թե երբ կկարողանանք արդիականացնել ու հզորացնել եղած լաբորատորիաներն առանձին-առանձին՝ իրատեսական չէ գոնե տեսանելի ապագայում, նշեցին նրանք:
Ռեկտորի պաշտոնակատարը խոսեց նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Mulberry 2 համակարգի ներդրման առաջին դրական արդյունքների ու արձագանքների մասին: Համակարգը նոր չէ մեր երկրում, վերջին տարիներին այն օգտագործվում է, մասնավորապես, պետական մի շարք գերատեսչություններում: Սակայն բուհերից առաջինը Ագրարայինն էր, որ ներդրեց փաստաթղթերի հոսքի արագ և արդյունավետ կառավարում ու վերահսկողություն ապահովող այս համակարգը: Նոր-նոր ներդրված համակարգի մասին ամբիոններում լսվեցին առաջին դրական արձագանքները:

Այժմ համալսարանում լայն թափով ընթանում են անգլերենի և համակարգչային գրագիտության գծով վերապատրաստման ծրագրերը ուսանողների և դասախոսների համար: Անգլերենի դասընթացներն անցկացվում են համալսարանի Լեզվի կենտրոնի դասախոսների ուժերով: Սկսնակ և միջին մակարդակի անգլերենի դասընթացներին մասնակցում են 100-ից ավելի դասախոսներ և ամբիոնների այլ աշխատակիցներ: «Միջազգային կապերի ու ծրագրերի ընդլայնումը անխուսափելիորեն հանգեցնում է անգլերենի իմացության անհրաժեշտության: Միայն փոխանակման Էրասմուս ծրագրի շրջանակում 23 միջազգային ծրագրեր ենք իրականացնում, չհաշված բազմաթիվ ուրիշները: Լեզվի իմացությունը կարևորում ենք նաև միջազգային գիտական ամսագրերում մեր հետազոտող դասախոսների աշխատանքների հրապարակման հնարավորության տեսակետից»,- նշեց պարոն Ուռուտյանը: Համակարգչային Word, Excel, SPSS և STATA ծրագրակազմերի դասընթացներին մասնակցելու համար դիմել էին ավելի քան 300 ուսանողներ և դասախոսներ. այս փուլում հնարավոր եղավ ընդգրկել միայն 155-ին: Բացի դրանից, դեկտեմբերի 3-ից ընթացքի մեջ է նաև AutoCad ծրագրակազմի ուսուցման դասընթացը:
Դրական փոփոխությունները ակնհայտ են: Դա տեսնում և հավուր պատշաճի, եթե չասենք ոգևորությամբ է ընդունում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը: Անշուշտ կան նաև հոռետեսներ. մեծ փոփոխությունների ընթացքում դա մարդկայնորեն կարելի է հասկանալ: Եթե ոչ այսօր իրականացվող բարեփոխումները, ապա վստահաբար ժամանակը կդառնա մեր այդ գործընկերների լավ բարեկամն ու խորհրդատուն: Կան, սակայն, որոշ այլ գործընկերներ, որոնք դեռ չեն հասկացել, թե Ագրարային համալսարանն ինչ հանգրվանում է այժմ և ինչ զարգացումների շեմին է գտնվում և փորձում են շարունակել ապրել և աշխատել արատավոր շրջապտույտի մեջ: Այդպիսիների համար համալսարանի ղեկավարությունը վատ նորություն ունի: «Մենք ուսանողներից շարունակում ենք ստանալ ազդակներ որոշ դասախոսների կողմից արատավոր կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ: Հավաստիացնում եմ, որ որևիցե կաշկանդվածություն չունենք նրանց նկատմամբ համապատասխան վարույթ իրականացնելու հարցում»:
Համալսարանի ղեկավարությունը վճռական է ոչ միայն համալսարանի խաթարված հեղինակությունը վերականգնելու հարցում, այլև հասնելու այն բանին, որ մեր ուսանողն ու շրջանավարտը արժանապատվորեն կրեն Ագրարայինի ուսանող և շրջանավարտ լինելու առանձնահատուկ կոչումը:

 

Դասախոսական կազմի համալրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Գիտական դրամաշնորհների մրցույթ

Գիտական դրամաշնորհների մրցույթ 

Ճապոնիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճապոնական երիտասարդ գիտնականների դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3-ից 9 ամիս տևողությամբ 10 գիտական դրամաշնորհ հետևյալ ոլորտների մասնագետների համար.
1. շրջակա միջավայր (մասնավորապես աղետների նվազեցման ոլորտում)
2. միջմշակութային երկխոսություն
3. հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաներ
4. Հակամարտությունների խաղաղ լուծում
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:
Ծրագրի մանրամասներին և փաստաթղթերին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ`

https://en.unesco.org/fellowships/keizo-obuchi/institutional-page/new-cycle-2019

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10