hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Դեկտեմբեր 10

Հիշատակի օր վարժարանում 

ՀԱԱՀ վարժարանում դեկտեմբերի յոթին հիշատակի օր էր: Աշակերտները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988-ի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը՝ հանդիսատեսին ներկայացնելով որոշ մանրամասներ:
ՈՒղիղ 30 տարի առաջ՝ դեկտեմբերի 7-ին, Հայաստան աշխարհը ցնցեց ութբալանոց երկրաշարժը,

որն ավերեց Լենինականը, հողին հավասարեցրեց Սպիտակը՝ խլելով ավելի քան 25 հազար մարդու կյանք, ձմռան սառնաշունչ եղանակին կես միլիոն մարդկանց թողնելով առանց օթևանի, մերկ ու սոված: Ողջ աշխարհն էր հայի կողքին իր ցավի ու դժբախտության պահին՝ մարդասիրական աննախադեպ օգնությամբ ու բարոյական օժանդակությամբ փորձելով սփոփել 40 վայրկյանների ընթացքում հազարավոր զավակներին փլատակների տակ թողած, բնակելի ֆոնդի ու ենթակառուցվածքների զգալի մասը կորցրած, հազարավոր հաշմանդամների բուժման ու սոցիալական ապահովման բարդագույն խնդիրների առջև հայտնված փոքրիկ երկրին:
Շառլ Ազնավուրը առաջիններից էր, որ հումանիտար օգնություն ուղարկեց աղետի գոտի ու Ֆրանսիայի լավագույն ձայների հետ երգեց «Քեզ համար, Հայաստան»-ը՝ աշխարհին ու Աստծուն հայի տեղը հիշեցնելով: Երեսուն տարի անց էլ այդ երգը վարժարանականների շուրթերից հնչում էր նույն ապրումով, բայց նաև կորցրածը վերականգնելու հավատով լի: Մթնոլորտը սարսռեցնող էր ու ճնշող, քանի որ արտասանված ամեն բանաստեղծություն ստիպում էր վերապրել անցածը,

ու երկրաշարժ տեսածներիս ծանր վերհուշը վառոդի թանձրությամբ կանգնած էր օդում: Միջոցառման ավարտին աշակերտները ներկայացրին այն կանխարգելիչ միջոցները, որոնք առանց ավելորդ խուճապի ու տագնապի պետք է ձեռք առնել երկրաշարժի ժամանակ:


Ալինա Խաչատրյան
ՀԱԱՒ վարժարանի փոխտնօրեն

 

Դասախոսական կազմի համալրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Գիտական դրամաշնորհների մրցույթ

Գիտական դրամաշնորհների մրցույթ 

Ճապոնիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճապոնական երիտասարդ գիտնականների դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3-ից 9 ամիս տևողությամբ 10 գիտական դրամաշնորհ հետևյալ ոլորտների մասնագետների համար.
1. շրջակա միջավայր (մասնավորապես աղետների նվազեցման ոլորտում)
2. միջմշակութային երկխոսություն
3. հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաներ
4. Հակամարտությունների խաղաղ լուծում
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:
Ծրագրի մանրամասներին և փաստաթղթերին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ`

https://en.unesco.org/fellowships/keizo-obuchi/institutional-page/new-cycle-2019

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10