hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Նոյեմբեր 19

Անգլերենի դասընթացներ ՀԱԱՀ աշխատակիցների համար 

Ագրարային համալսարանը համագործակցում է արտասահմանյան տարբեր բուհերի հետ, ներգրավված է միջազգային կրթական մի շարք ծրագրերում, ունի ագրարային ոլորտի նեղ մասնագետներ, ովքեր հրաշալի տիրապետում են իրենց մասնագիտությանը, սակայն օտար լեզուների ոչ բավարար իմացությունը

խոչընդոտում է նրանց մասնագիտական առաջխաղացմանը և միջազգային ասպարեզ դուրս գալուն: Հենց այս խոչընդոտները հաղթահարելու և համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի օտար լեզուների իմացության մակարդակը բարելավելու նպատակով Ագրարային համալսարանի ռեկտորատի նախաձեռնությամբ բուհում ընթանում են աշխատակիցների համար անգլերեն լեզվի ինտենսիվ դասընթացներ: ՀԱԱՀ լեզվի ուսուցման կենտրոնը նախկինում ևս համալսարանի ուսանողների և դասախոսների համար իրականացնում էր օտար լեզուների պարապմունքներ՝ համեմատաբար մատչելի գներով:
Ներկայումս գումարի մի մասը լրավճարում է համալսարանը՝ կարևորելով ագրարային ոլորտի մասնագետների ոչ միայն մասնագիտական գիտելիքների ու կարողությունների կատարելագործումը, այլև լեզվական հմտությունների շարունակական բարելավումը, որը հնարավորություն կտա նրանց ներգրավվել միջազգային մի շարք ծրագրերում, վերապատրաստվել և դասախոսություններ կարդալ արտերկրում, անգլերեն դասավանդել համալսարանում: ՀԱԱՀ լեզվի ուսուցման կենտրոնի տնօրեն Ռուզաննա Շահինյանը մեզ հետ հարցազրույցում նշեց, որ դասընթացների առաջին փուլին մասնակցելու համար դիմել է Ագրարային համալսարանի շուրջ 165 աշխատակից, որոնք թեստավորում անցնելուց հետո, ըստ լեզվի իմացության իրենց մակարդակի, ընդգրկվել են համապատասխան խմբերում: Ներկայումս ձևավորվել է 11 խումբ՝ 4 մակարդակով, որոնցից հինգը տարրական Ա մակարդակի, երկուսը՝ տարրական Բ, ևս երկուսը՝ նախամիջին և մեկը՝ միջին մակարդակների:
Ամեն խմբում ընդգրկված են 14-16 մարդ: Յուրաքանչյուր փուլի տևողությունը երկու ամիս է: Շաբաթական երեք անգամ մեկուկես ժամ տևողությամբ պարապմունքներն ընթանում են անգլերեն լեզվով, որը վարում են անգլերենի բարձր որակավորում ունեցող հմուտ մասնագետներ: Կարևորվում է ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր խոսքի անկաշկանդ զարգացումը՝ յուրաքանչյուր ունկնդրին ցուցաբերելով անհատական մոտեցում: Դասընթացներին կիրառվում է ժամանակակից աուդիովիզուալ համակարգչային տեխնիկա, ինչը նպաստում է բանավոր խոսքի ընկալման և ճիշտ արտասանության զարգացմանը:
Նշենք, որ դասընթացները մեկնարկել են նոյեմբերի 12-ից և կշարունակվեն մինչև հունվար, որից հետո կսկսվի պարապմունքների երկրորդ փուլը՝ հնարավորություն տալով անգլերենի դասընթացներին ներգրավել ինչպես նոր աշխատակիցների, այնպես էլ նախորդ փուլն ավարտածներին անցնել լեզվական ավելի բարձր մակարդակի խումբ:

 

Արտադրական պրակտիկա Գերմանիայում

Հայկական Տնտեսագիտական միության 2019 գիտաժողով

Իտալիայի Տուշայի համալսարանում ունեցած վերապատրաստման արդյունքների շնորհանդես-հաշվետվություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10