hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Հոկտեմբեր 17

Ուսումը Բուլղարիայում շարունակելու հիանալի փորձ

«Էրասմուս+ միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Տնտեսագիտական ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Ասյա Գասպարյանն ուսումը շարունակեց Բուլղարիայում՝ Վառնայի կառավարման համալսարանի Միջազգային բիզնեսի կառավարում ֆակուլտետում: Նրա համար սա

ոչ միայն Եվրոպայում ուսանելու, այլև Էրասմուզի մեծ ընտանիքի անդամ դառնալու բացառիկ հնարավորություն էր: Ահա թե ինչ է պատմում Ասյան.
«Բուլղարիան Հայաստանի նման ջերմ և հյուրընկալ երկիր է: Տեղ հասնելուց օրեր անց սկսվեցին դասերը: Ընտրված առարկանները շատ բովանդակալից էին և հետաքրքիր, իսկ դասախոսություններն անցկացվում էին անգլերեն լեզվով: Գործնական պարապմունքներն իրականացվում էին նորագույն տեխնոլոգիաներով, որոնք մոտիվացնում են ուսանողին ուսումնասիրել տվյալ առարկան: Ես ավելի շատ տպավորված եմ «Հետազոտական մեթոդներ» առարկայից, քանի որ այս առարկայի շրջանակներում իրականացրեցի իրական հետազոտություն և ձեռք բերեցի հետազոտական-վերլուծական փորձ: Այս դասախոսությունները միանշանակ ունեցան իրենց մեծ և դրական ազդեցությունը, որոնց շնորհիվ ես ձեռք բերեցի ժամանակն արդյունավետ տնօրինելու և լեզվին տիրապետելու հմտություններ:
Արժևորելով Հայաստանում ստացած գիտելիքներս և համեմատելով եվրոպական կրթական համակարգում ստացած գիտելիքների հետ՝ կարող եմ նշել, որ Եվրոպայում ամեն ինչ չափազանց կոնկրետացված է տվյալ բնագավառի շրջանակներում: Սակայն շատ կարևոր է այն հանգամանքը, որ այնտեղ առանցքային նպատակներից մեկը սովորելու և վերլուծելու հմտություններ զարգացնելն է: Անգամ քննությունները կազմակերպվում էին այդ սկզբունքով, այսինքն՝ չկային ավանդական քննական հարցաշարեր, և քննություն հանձնելու համար պահանջվում էր ուսանողի «աշխատող» միտքը, վերլուծելու կարողությունը:
Երեք ամիս ապրելով օտար երկրում՝ ձեռք բերեցի շատ ընկերներ աշխարհի տաբեր երկրներից` Վիետնամ, Ռուսաստան, Ալբանիա, Մոնղոլիա, Քենիա և այլն: Երկար ժամանակ նրանց հետ շփվելով՝ ես հասկացա, որ յուրաքանչյուրս կրելով մեր անհատական մշակութային առանձնահատկությունները, միևնույն ժամանակ միմյանց շատ ենք նման:
Հանգստյան օրերին կազմակերպում էինք էքսկուրսիաներ` բացահայտելու Բուլղարիայի տեսարժան և պատմական վայրերը: Այդ ընթացքում հասցրեցինք լինել նաև Ռումինիայում՝ այցելելով գեղեցիկ ամրոցներով հարուստ Ռաշնով, Բրասով, Սինաիա քաղաքներ:
Նոր ուսումնական տարվա սկզբին ես վերադարձա Հայաստան՝ ինձ հետ բերելով գիտելիքների մեծ պաշար, փորձարարական հմտություններ կառավարման ասպարեզում և անմոռանալի հիշողություններ: Ուստի, ես մաղթում եմ մեր ուսանողներին լինել ակտիվ և մասնակցել Եվրոպայում սովորելու ցանկացած ծրագրի, քանի որ կյանքի ամենաթանկարժեք և հրաշալի փորձառնություններից մեկն արտերկրում ուսանելն է»:

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10