hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Սեպտեմբեր 28

Բաց դասը վարեց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ԲԲԸ-Ի ներկայացուցիչը

Համալսարանի Ֆինանսների և վարկի ամբիոնի դասախոս Անի Գևորգյանն այսօր հերթական բաց դասն էր կազմակերպել ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարման ապագա մասնագետների համար /5-րդ կուրս/: Դասը վարում էր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի ցուցակման բաժնի ղեկավար Հասմիկ Սալնազարյանը: Նա մանրամասն ներկայացրեց ընկերության պատմությունը, գործունեությունը, տեսլականը:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն հանրապետությունում գործող միակ ֆոնդային բորսան է: Եվ շուրջ մեկ տասնամյակ է, որ ընկերությունը, լինելով Հայաստանի արժեթղթերի կազմակերպված շուկա, դրա մասնակիցներին է առաջարկում ամբողջությամբ ավտոմատացված առևտրային համակարգ: Ընկերության առաքելությունն արժեթղթերի գնագոյացման մեխանիզմների գործողությունն ապահովող արդյունավետ ու թափանցիկ բորսայական շուկայի անընդհատ կատարելագործումն է, ինչը կնպաստի կապիտալի ներգրավման հնարավորությունների ընդլայնմանն ու հանրապետության տնտեսության զարգացմանը: Հասմիկ Սալնազարյանն անդրադարձավ նաև ընկերության, որպես առևտրային, բորսայական, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար և խոշոր մատակարարի, էլեկտրոնային ծրագրերին: Դասն ուղեկցվում էր տեսաշարով, փաստերով և գծապատկերներով, ինչն առավել տպավորում և ամրացնում էր մատուցվող նյութը: Դասը վարելիս էլ Հ. Սալնազարյանը պատասխանում էր ուսանողների հարցերին: Հավելենք, որ մինչև բաց դասը սկսելը, Անի Գևորգյանը և Հասմիկ Սալնազարյանը Տնտեսագիտական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ ձեռք բերեցին պայմանավորվածություն ուսումնական գործընթացի բարեփոխումների շրջանակներում նոր ծրագրերի մշակման վերաբերյալ:
Ֆինանսների և վարկի ամբիոնի հետ արդյունավետ համագործակցության համար «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի ցուցակման բաժնի ղեկավար Հասմիկ Սալնազարյանին Տնտեսագիտական ֆակուլտետի դեկանի անունից հանձնվեց շնորհակալագիր:

 

Job announcement

Միջազգային համաժողով

Միջազգային համաժողով

2019թ. հունվարի 29-31-ը ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը Թեհրանում նախատեսում է իրականացնել «Իսլամական հեղափոխության կարողությունները, ԻԻՀ վարչակարգի ձեռքբերումները և արդյունավետությունը» խորագրով միջազգային համաժողով: Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են իրենց հոդվածներն ուղարկել համաժողովի քարտուղարությանը:
ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը կհոգա այն անձանց կեցության ծախսերը, ում հոդվածները կարժանանան համաժողովի քարտուղարության հավանությանը:
Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ
www.icciri.ir/en կայքէջից:

...

Հայտարարություն

Հայտարարություն

ՀԱԱՀ-ում մեկնարկում է Բարձրագույն կրթության միջազգայնացման Բիո Դատա ծրագիրը, որը ֆինասավորվելու է նորվեգական «Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից:
Ծրագրի գլխավոր գործընկերներն են Նորվեգիայի Օսլոյի համալսարանի Բնության պատմության թանգարանը և Տաջիկստանի Բուսաբանության ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և գենտիկայի դեպարտամենտը։
Մասնակից գործընկերներն են՝

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10