hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Սեպտեմբեր 28

Ապագա գյուղատնտեսն ու հաշվապահը

ՀԱԱՀ «Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտության առկա ուսուցման 5-րդ կուրսի ուսանողուհի Նարե Գալստյանի «Ալոեի մշակման տնտեսական արդյունավետությունը Հայաստանի Հանրապետության պայմաններում» գիտական հոդվածներից հերթականը տպագրվել է «Էպոմեն» գիտական հանդեսում՝ «ՌԴ ագրարային էկոնոմիկան. զարգացման խնդիրներ և միտումներ» միջազգային

14-րդ գիտապրակտիկ կոնֆերանսի շրջանակներում: Հոդվածն արժանացել է բարձր գնահատանքի: Հեղինակը հոդվածում խորությամբ և հանգամանորեն ներկայացնում է իր ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքները:
Հայտնի է, որ ալոեն Հայաստանի համար ոչ ավանդական մշակաբույս է, և ՀՀ կառավարությունն այսօր հատուկ ծրագրով աջակցում է հենց ոչ ավանդական և էկզոտիկ մշակաբույսերի ներդրմանը: Ալոեի աճեցումն ու մշակումը պահանջում են ոռոգման, ջերմաստիճանային հատուկ պայմաններ, որ կարելի է ապահովել միայն ջերմատնային պայմաններում: Ահա Նարեն իր հոդվածում դիտարկում է ալոեի մշակման տնտեսական արդյունավետությունը Արմավիրի մարզի 1000 քմ ջերմատնային պայմաններում, և կատարելով բոլոր տեսակի ծախսերի վերլուծությունը՝ գտնում է, որ Հայաստանի պայմաններում ալոեի մշակումը շահավետ է, եթե իհարկե ճիշտ կազմակերպվի իրացումը:Այն կարելի է արտահանել, կիրառել բժշկության և դեղագործության բնագավառներում (ի դեպ, այս ոլորտներում ալոեի կիրառումն ունի 3000 տարվա պատմություն), սննդի արդյունաբերության մեջ:
Նարեն ծնվել ու մեծացել է Աշտարակում, հողին մանկուց է կապվել, սիրել ու փայփայել է մայր բնությունը: Եվ բուհի ու մասնագիտության ընտրությունն էլ պատահական չէ. հենց Ագրարային համալսարան: Նարեն ուսման առաջամարտիկ է. ուսումնառության բոլոր տարիներին սովորել է գերազանցությամբ: Նարեն շատ ծրագրեր ունի կապված ապագայի հետ: Մեծ է ցանկությունը զբաղվել և՛ գյուղատնտեսությամբ, և՛ հաշվապահությամբ, ինքնուրույն մշակել ալոեն՝ հիմնավորելով և ճիշտ ծախսելով ֆինանսներն աճեցման, բերքի ստացման վրա, և իհարկե, արդյունավետ կազմակերպել իրացումը:
Զրույցի ընթացքում Նարեն երախտագիտությամբ նշեց Ագրոբիզնեսի կազմակերպման և կառավարման ամբիոնի ասիստենտ Մերի Մարգարյանին, ում ղեկավարությամբ և անմիջական աջակցությամբ էլ իր հետազոտական աշխատանքների արդյունքը դարձել է գիտական հոդված: Մերի Մարգարյանն էլ իր հերթին նշեց, որ Նարեի հետ աշխատելը հաճելի է, քանզի նա խելացի է, կարգապահ, ոչ միայն գերազանց ուսանողուհի, այլև գերազանց մարդ: Նա իրոք սիրում է իր մասնագիտությունը, և կոչված է զբաղվելու գիտական հետագա գործունեությամբ:

 

Ուսումն Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն հատուկ կարիք ունեցող ուսանողների համար

Ուսումն Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն հատուկ կարիք ունեցող ուսանողների համար

Erasmus+ ՀԳ 1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում (Ալմերիա, Իսպանիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով: ՀԱԱՀ-ից Ալմերիայի համալսարանում ուսումը 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան 2 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի

...

Դասավանդման և վերապատրաստման հնարավորություն Իտալիայի Տուշայի համալսարանում

Դասավանդման և վերապատրաստման հնարավորություն Իտալիայի Տուշայի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում Տուշայի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրոնոմիական և Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետների դասախոսները և վարչական աշխատակիցները:

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն 

2019թ. մարտի 21-ին, ժամը 12:30-ին ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի նիստերի փոքր դահլիճում (329) «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. միկրոէլեկտրոնիկայի արդի հիմնախնդիրները, մարտահրավերները և լուծումները» թեմայով զեկուցմամբ հանդես կգա ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀԱՊՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնի վարիչ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ Ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մարտ 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
24 25 26 27 28 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10