hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Հունիս 11

Լեհաստան. «Միջազգային շաբաթ» Շեցինի համալսարանում

Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում 2018 թ. մայիսի 21-25-ը «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի համակարգող Անի Պետրոսյանը մասնակցել է Լեհաստանի Շեցինի համալսա-րանում կազմակերպված «Միջազգային

շաբաթ» ծրագրին: Ծրագրի նպատակն էր միջազգային համագործակցության ընդլայնումը, նոր համալսարանների ինտեգրումը ծրագրին, արդեն իսկ համագործակցող համալսարանների հետ նոր ծրագրերի իրականացումը և մասնակիցների աշխատանքային փորձի փոխանակումը: Ծրագրին մասնակցում էին 18 ներկայացուցիչներ ավելի քան 10 երկրներից: Շեցինի համալսարանի միջազգային բաժնի մասնագետները ներկայացրեցին իրենց համալսարանը, միջազգային համագործակցության գործող և հետագա ծրագրերը: Համագործակցող համալսարանների ներկայացուցիչները հանդես եկան իրենց համալսարանների և ծրագրերի վերաբերյալ զեկուցումներով, որոնք ուղեկցվեցին բազմաբնույթ հարց ու պատասխաններով և ակտիվ քննարկումներով:
Հետաքրքիր ելույթով առանձնացավ Պորտուգալիայի Պորտո համալսարանի միջազգային գրասենյակի տնօրեն Բարբարա Կոշտան, որի հետ էլ պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության վերաբերյալ:
Սեմինարները և աշխատանքային քննարկումներն ուղեկցվում էին հաղորդակցման հմտությունները զարգացնող խաղերով: Կազմակերպվել էին նաև մշակութային միջոցառումներ. այց երկրաբանության ֆակուլտետի թանգարան: Անի Պետրոսյանը, որպես «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի համակարգող, ուսումնասիրել է ուսանողական պրակտիկաների համագործակցության հնարավորությունները, նաև ներկայացրել ՀԱԱՀ-ի կրթական կառուցվածքը, գործունեությունը և «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը:

Արտաքին կապերի դեպարտամենտ

 

Դրամաշնորհային ծրագիր

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 3 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները:
Մրցույթին մասնակցելու համար պետք է

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10