hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Հունիս 11

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մասնակցեց էկոլոգիային նվիրված միջազգային կոնֆերանսի 

Հունիսի 8-ին Տաշքենդում կայացավ էկոլոգիայի խնդիրներին նվիրված միջազգային կոնֆերանս, որին մասնակցում էին Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների ագրարային կրթություն իրականացնող բուհեր: Հայաստանում ագրարային կրթություն իրականացնող 

միակ բուհից մասնակցում էին ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Յու. Մարմարյանը, Արտաքին կապերի դեպարտամենտի պետ Գ. Համբարձումյանը և Ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մ. Գալստյանը, ովքեր կոնֆերանսին միացան օնլայն տեսազանգի միջոցով:
Յու. Մարմարյանը, ողջունելով ֆորումի մասնակիցներին, կարևորեց նման կոնֆերանսների դերը փորձի փոխանակման և ոլորտի խնդիրների ուսումնասիրության տեսանկյունից: Անդրադառնալով Հայաստանում առկա էկոլոգիական խնդիրներին` նա կարևորեց, որ 1999թ.-ից ի վեր Ագրարային համալսարանում գործում է Ագրոէկոլոգիայի ամբիոնը, և համալսարանը պատրաստում է բարձրագույն կրթությամբ ագրոէկոլոգներ, որոնց մեծ մասը բուհն ավարտելուց հետո գտնում է մասնագիտական աշխատանք` ունենալով իր ներդրումը շրջակա միջավայրի ազդեցությունից բնության պաշտպանության և գյուղատնտեսության էկոլոգիացմանն ուղղված ծրագրերի մշակման ու իրականացման մեջ:
Մ. Գալստյանն էլ ներկայացրեց Ագրոէկոլոգիայի ամբիոնի գործունեությունը, իրականացվող աշխատանքները, ձեռքբերումները, դասավանդվող առարկաների ցանկը: Անդրադարձավ նաև 2005թ. ամբիոնին կից ստեղծված Էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության պրոբլեմային լաբորատորիայի գործունեությունը, որտեղ տարվող գիտական հետազոտություններն ուղղված են հանրապետության տարբեր մարզերի հողային ռեսուրսների պահպանմանն ու արդյունավետ օգտագործմանը ՝ ընդգծելով այն փաստը, որ ՀՀ-ում առաջին անգամ հենց ագրոէկոլոգիայի լաբորատորիայում է մշակվել միջազգային ճանաչում գտած տեխնածին, աղտոտված հողատարածքներից էկոլոգիապես անվտանգ բուսաբուծական արտադրանք ստանալու տեխնոլոգիան: Ներկայումս լաբորատորիան պրոֆեսոր Մ. Գալստյանի ղեկավարությամբ հանրապետության տարբեր հողակլիմայական պայմաններում (Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի մարզեր) իրականացնում է էկոլոգիապես մաքուր սննդամթերքի ստացման տեխնոլոգիաներ: Ագրոէկոլոգիայի ամբիոնում ուսումնական ծրագրերի կատարելագործմանը և դրանք միջազգային չափանիշներին առավելագույնս համապատասխանեցնելուն զուգընթաց իրականացվում են նաև գիտական, ուսումնամեթոդական և հետազոտական լայնածավալ աշխատանքներ, մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն է ցուցաբերվում ոլորտի մասնագետներին:
Կոնֆերանսի մյուս մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ՀԱԱՀ ներկայացուցիչներին հետաքրքիր և բովանդակալից զեկուցումների համար՝ հույս հայտնելով հաջորդ անգամ հանդիպել Հայաստանում կազմակերպված կոնֆերանսին:


Նազելի Ավագյան

 

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ

Հանդիպում ՀԱԱՀ-ի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի հետ 

ՀԱԱՀ-ի հարգելի աշխատակիցներ և ուսանողներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի՝ ՀԱԱՀ-ում իրականացվում է արտաքին գնահատում՝ հաստատութենական հավատարմագրում ստանալու նպատակով։
Արտաքին գնահատումն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը դեկտեմբերի 9-ից 13-ին:

...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10