hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Հունիս 05

Համագործակցության լավագույն ավանդույթները շարունակվում են 

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում 2018 թվականի մայիսի 21-ից 25-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հյուրընկալել էր Արևմտյան Ատիկայի համալսարանի (Հունաստան) պատվիրակությանը, որի կազմում էին

կարիերայի, կապի, տեխնոլոգիաների փոխանցման և նորարարության գրասենյակի համակարգող Մարիա Կալցոգիանին, դասախոսներ Արտեմիս Սիգալասը և Ջորջիոս Կարելիասը: Հյուրերը հանդիպումներով ու քննարկումներով լի շաբաթ անցկացրին ՀԱԱՀ-ում. այցելեցին ԱՀԿՄԿ հիմնադրամ, գինու ակադեմիա, Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի և Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետների մի քանի ամբիոններ և լաբորատորիաներ, ՀԱԱՀ պատմության թանգարան:
Հույն գործընկերները հնարավորություն ունեցան մասնակցելու նաև մայիսի 25-ին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ու Երևանում DAAD տեղեկատվական գրասենյակի կողմից կազմակերպված «Կրթությունը Եվրոպայում. իմ փորձը» խորագրով միջոցառմանը, որին իր ակտիվ մասնակցություն ունեցավ նաև մեր համալսարանի Արտաքին կապերի դեպարտամենտը:Առանձնակի կարևոր էր Արտաքին կապերի դեպարտամենտում երկու բուհերի ներկայացուցիչների հետ, համագործակցության ընդլայնման ռազմավարության քննարկումը: Երկու բուհերի ներկայացուցիչներն էլ հույս հայտնեցին, որ Արևմտյան Ատիկայի համալսարանի վերակազմավորումն ու նոր ոլորտների ընդգրկումն էլ ավելի կամրապնդեն ու նոր հորիզոններ կբացեն հայ-հունական գիտակրթական համագործակցության համար:Մասնավորապես, պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակելու և ամրապնդելու համագործակցությունը Էրազմուս+-ի շրջանակներում:
Վերջում հյուրերը հանդիպում ունեցան նաև ՀԱԱՀ պրոռեկտոր Յու. Մարմարյանի հետ, ով բարձր գնահատելով ներկայիս համագործակցությունը, հույս հայտնեց առաջիկայում իրագործելու համատեղ նոր գաղափարներ և ծրագրեր: Բացի գործնական այցերից, ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտը հյուրերի համար կազմակերպել էր նաև մշակութային միջոցառումներ դեպի Սաղմոսավանք, Տառերի հուշարձան, Երևանի տեսարժան վայրեր՝ մեկ անգամ ևս ընդգծելով հայկական հյուրընկալությունը և հայ-հունական բարեկամության կարևորությունը:


Արտաքին կապերի դեպարտամենտ

 

Դրամաշնորհային ծրագիր

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 3 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները:
Մրցույթին մասնակցելու համար պետք է

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10