Շոտլանդացի էնտոմոլոգը ՀԱԱՀ-ում ANAU
hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Մայիս 23

Շոտլանդացի էնտոմոլոգը ՀԱԱՀ-ում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում Արևմտյան Շոտլանդիայի համալսարանի դասախոս, էնտոմոլոգ Ռիչարդ Թակերը 2018 թվականի մայիսի 14-ից 18-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հյուրն էր:

Մեկ շաբաթ տևողությամբ այցի ընթացքում նա դասախոսություններով հանդես եկավ ինչպես համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի, այնպես էլ ԱՀԿՄԿ հիմնադրամի կողմից իրականացվող «Ջերմատնային մշակաբույսերի արտադրություն և կառավարում» դասընթացի մասնակիցների համար:

Դասախոսությունների ընթացքում ներկա-յացվեցին վնասատուների դեմ պայքարի արդի հիմնախնդիրները, նորարական միջոցներն ու տեխնոլոգիաները, միջազգային փորձը և հեռանկարները:
Թե´ ուսանողները, և թե´ դասախոսները մեծ հետաքրքրությամբ ու ակտիվ քննարկմամբ մասնակցեցին դասախոսություններին, իսկ դոկտոր Թակերն էլ իր հերթին ընդգծեց հայ ապագա մասնագետների գիտելիքները: Այցի ընթացքում Արտաքին կապերի դեպարտամենտի աշխատակիցների հետ քննարկվեցին նաև համագործակցության ընդլայնման և փոխանակման հնարավորությունների ակտիվացման հարցերը գիտության և կրթության բնագավառում: Արևմտյան Շոտլանդիայի համալսարանի հետ ՀԱԱՀ-ի համագործակցությունն Արտաքին կապերի դեպարտամենտի կարևորագույն ձեռքբերումներից է: Հիշեցնենք, որ ընդամենը 1-2 ամիս առաջ ՀԱԱՀ-ի երկու դասախոսներ դասախոսություններով հանդես եկան այդ նույն համալսարանում: Փայլուն օրինակ, երբ օտար լեզվի և մասնագիտական խորը գիտելիքների առկայության դեպքում ՀԱԱՀ-ի աշխատակիցները հնարավորություն ունեն դասախոսությամբ հանդես գալու նույնիսկ այնպիսի երկրում, որտեղ անգլերենը մայրենի լեզու է:

Արտաքին կապերի դեպարտամենտ

 

Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիան հրավիրում է մասնակցելու 2-րդ B-FoST համաժողովին

Վերապատրաստվելու հնարավորություն Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում

Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10