hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Մայիս 22

Գինու համտես գինեդարանում

Հետաքրքիր նախաձեռնությամբ էր հանդես եկել համալսարանի Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Նունե Սիմոնյանը. «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտության առկա ուսուցման 4-րդ կուրսում գինու համտեսի դաս էր:

Այն վարում էր Ի-Վի-Էն գինու ակադեմիայի աշխատակից, Բուսաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի ասպիրանտ Արտակ Գաբրիելյանը, ով մեկ տարի վերապատրաստման դասընթաց է անցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Գայզենհայմի համալսարանում: Գինու համտեսը մի ամբողջ գիտություն է՝ իր բոլոր օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով: Դասն անցնում էր աշխույժ` ուսանողների հարցերի տարափի ներքո: Արտակը նախ մանրամասն խոսեց գինու համտեսին ներկայացվող պահանջների մասին՝ հանգամանորեն կանգ առնելով համտեսի յուրաքանչյուր տարրին ու նրբություններին, քանի որ այդ գործընթացում մանրուքներ չկան՝ սկսած համտեսի սրահից վերջացրած համտեսն անցկացնողի մասնագիտական որակավորումով:
Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Նունե Սիմոնյանն ընթացքում նշեց գինու համտեսի կազմակերպման կարևորությունը՝ որպես արտադրանքի իրացման առաջնահերթություն, և շեշտեց մի կարևոր հանգամանքի մասին:
Այսպես. գինու արտադրության ապագա տեխնոլոգները «Գինու տեխնոլոգիա» առարկայի դասընթացում ծանոթանում են գինու համտեսին՝ որպես գինու որակի որոշման հետարտադրական կարևոր գործընթաց: Սակայն 2018-2019 ուստարվա ծրագրում արդեն գինու համտեսն ընդգրկվել է որպես առանձին առարկա: Ավելացնենք, որ համտեսի համար անհրաժեշտ տարբեր տեսակի գինիները հատկացրել էր «Արմենիա վայն» գինու գործարանը:

 

Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն

Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ' Պորտուգալիայում 5 օրով դասավանդելու կամ վերապատրաստվելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի այն աշխատակիցները, ովքեր ունեն անգլերենով կամ պորտուգալերենով հաղորակցվելու բավարար հմտություններ, դասախոսություն անցկացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ, ինչպես նաև Մինհոյի համալսարանում կգտնեն իրենց մասնագիտությանը կամ աշխատանքին համապատասխանող ոլորտը։

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Բալթյան հետազոտություն.19» խորագրով միջազգային գիտական և մեթոդաբանական ամենամյա գիտաժողովը տեղի կունենա 2019 թ. մայիսի 8-10-ը Կաունասում (Լիտվա): Գիտաժողովի կազմակերպիչն է Վիտովտ Մագնուսի համալսարանի Գյուղատնտեսական ակադեմիան (նախկինում՝ Ալեքսանդրաս Սթուլգինսկիսի անվան համալսարան): Հոդվածները կարող եք ուղարկել baltic.surveying1@gmail.com էլ/ հասեցով կամ վերբեռնել http://baltic.surveying1.en/կայքում:

Այլ տեղեկությունների համար կարող եք գրել հետևյալ էլ. հասցեին. Virginija.gurskiene@asu.lt

...

Մրցույթ ուսանողների համար Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Մրցույթ՝ Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ` Մինհոյի համալսարանում (Բրագա,Պորտուգալիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի առաջին կուրսը հաջողությամբ ավարտած այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունվար 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10