hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Մայիս 17

Միջազգային վերապատրաստում Բարսելոնայի ինքնավար համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում 2018 թ.-ի ապրիլի 23-ից 27-ը ՀԱԱՀ-ի Անասնաբուժական սանիտարական փորձա-քննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոնի վարիչ Գարեգին Համբարձումյանը և նույն ամբիոնի դոցենտ Սիրանուշ Ալթունյանը մասնակցեցին

Բարսելոնայի ինքնավար համալսարանի անասնաբուժական ֆակուլտետում կազմակերպված վերապատրաստման նվիրված սննդամթերքի անվտանգությանխնդիրներին: Մասնակիցները ծանոթացան հյուրընկալող համալսարանի ուսումնական և գիտական բազային, մասնակցեցին դասախոսություններին և գործնական աշխատանքներին, որոնք վարում էին ոլորտի առաջատար մասնագետները՝ պրոֆեսոր Արթուր Քավիեր Ռոգը և Ֆերնանդո Պերեզը:
Դասընթացի թեմաները (զոոնոզ հիվանդությունների ռիսկերի գնահատման և գործընթացների վավերականացման համար երրորդային կանխատեսման մոդելներ, մարտահրավեր թեստերի միջոցով տվյալների գնահատումը, ռիսկերի գնահատման համար համակարգչային գործիքները) առնչվում էին հատկապես կենսաբանական ռիսկերի գնահատմանը, դրանց համակարգչային վերլուծմանը:
Առանձնահատուկ պետք է նշել վերապատրաստման դասընթացի կազմակերպչական բարձր մակարդակը, դասավանդողների բարյացակամ և պրոֆեսիոնալ մոտեցումը: Շարժունության կարևոր արդյունք ենք համարում դասախոսական կազմի փորձի փոխանակումը, դասավանդման առանձնահատկություններին, նորարարական մոտեցումներին ծանոթանալը և շարունակական համագործակցության ամրապնդումը:

Այսպես. պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում ևս համագործակցել Էրազմուս+ ծրագրի շրջանակներում ինչպես շարժունության, այնպես էլ կարողությունների զարգացման ուղղություններով:
Դասընթացից ձեռք բերված փորձը կօգտագործվի ամբիոնում դասավանդվող առարկաների դասավանդման որակի բարելավման համար և մեծ ուշադրություն կդարձվի գործնական աշխատանքներին, ինչպես նաև կկազմակերպվի փորձի փոխանակում գործընկերների հետ: Այս դասընթացը սկիզբ դրեց նոր ծանոթությունների, նոր գիտելիքների և փորձի, ինչպես նաև նոր երկրի ու մշակույթի բացահայտման:

Սիրանուշ Ալթունյան
ԱՍՓ, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոնի դոցենտ

 

Իտալիայի Տուշայի համալսարանում ունեցած վերապատրաստման արդյունքների շնորհանդես-հաշվետվություն

Կրակովի Յագելոնյան համալսարանում դասավանդման փորձի ներկայացում

Աշխատանքի շուկայի վիճակագրության վերաբերյալ դասախոսություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10