hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Մայիս 10

Վերապատրաստում Հռոմի Սապիենցա համալսարանում 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Արտաքին կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանը Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում մասնակցեց Հռոմի


Սապիենցա համալսարանում բուհերի աշխատակիցների համար կազմակերպված «Եվրոպայում փախստականներին աջակցող բարձրագույն կրթություն» թեմայով աշխատաժողովին (ապրիլի 16-20):
Այն կազմակերպվել էր փախստականների ինտեգրումը Եվրոպական բարձրագույն կրթության մեջ մատչելի դարձնելու համար: Նպատակը բուհական անձնակազմին համապատասխան գիտելիքներ հաղորդելն էր, որպեսզի վերջիններս պատրաստ լինեն աշխատելու փախստականների հետ, ովքեր ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ, ավելի տեղեկացված լինել և ինտեգրվել եվրոպական հասարակության մեջ: Աշխատաժողովի ընթացքում Զարինե Պողոսյանը ներկայացրեց ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի մշակած որոշ նախագծեր: Նա մասնակցեց նաև սեմինարների, բանավեճերի, մշակութային միջոցառումների, այդ թվում այցելություն Թերմե-դի Կարակալա:
«Ես հրավեր էի ստացել մասնակցելու այդ համաժողովին, քանի որ աշխատում եմ արտասահմանցի, այդ թվում նաև փախստական ուսանողների հետ: Այն շատ օգտակար էր «փախստականների երևույթը» և դրա իրավական ու սոցիալական ազդեցություններն ավելի լիարժեք պատկերացնելու համար»,-պատմում է Զարինեն: Այս այցելությունը համալսարանի Արտաքին կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետի համար լավ հնարավորություն էր մշակելու նոր ուսումնական ռազմավարություն արտասահմանցի, ինչպես նաև փախստական ուսանողների հետ աշխատելու համար: Զարինե Պողոսյանը միաժամանակ ձեռք բերեց նոր գիտելիքներ, նաև իր գիտելիքներով կիսվեց միջազգային գործընկերների հետ, զարգացրեց միջմշակութային հաղորդակցման հմտությունները, ինչպես նաև ամուր կապեր հաստատեց Հռոմի Սապիենցա համալսարանի միջազգային գրասենյակի աշխատակիցների հետ` հետագա փոխադարձ համագործակցության նպատակով:


Արտաքին կապերի դեպարտամենտ

 

Արտադրական պրակտիկա Գերմանիայում

Հայկական Տնտեսագիտական միության 2019 գիտաժողով

Իտալիայի Տուշայի համալսարանում ունեցած վերապատրաստման արդյունքների շնորհանդես-հաշվետվություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10