hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Մայիս 03

Միջազգային վերապատրաստում Ավեիրուի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում 2018 թ. ապրիլի 9-13-ը ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտի արտասահմանյան երկրների հետ կապերի բաժնի մասնագետ Լուսինե Թովմասյանը մասնակցեց Ավեիրուի

համալսարանում (Պորտուգալիա) կազմակերպված միջազգային վերապատրաստմանը: Հանդիպումներ տեղի ունեցան Միջազգային կապերի բաժնի պետ Նայլ Փաուերի, բաժնի աշխատակիցներ Մարտա Օլիվեիրայի, Սուզաննա Դուարտեի, Հելենա Բարբոսայի, Զիտա Մորգադուի, Դորա Րիբեիրուի, Լուիշ Գոմեսի և այլոց հետ:
Նրանք ներկայացրեցին համալսարանի մասնաշենքերը, կառուցվածքն ու գործունեությունը, միջազգային բաժնի աշխատանքները, մեկնող և ժամանող ուսանողների ընտրության և շարժունության կազմակերպման աշխատանքները, կրեդիտների փոխանցման մեխանիզմը, կրթաթոշակների տրամադրման, տեղեկատվության և տվյալների կառավարման վերաբերյալ հարցեր: Քննարկվեցին Էրազմուս+, Հորիզոն 2020 ծրագրերի հնարավորությունները Հայաստանի Հանրապետության համար: Խոսվեց նաև ուսանող և գործատու հարթակի, շրջանավարտների աշխատանքի տեղավորման, ինքնակենսագրություն և մոտիվացիոն նամակ կազմելու համար տրամադրվող անհատական աջակցության, ինչպես նաև «բիզնես մեկնարկ» նախաձեռնության մասին: Լ. Թովմասյանը հանդիպեց նաև միջազգայնացման գծով պրոռեկտոր Մարլեն Կաստրո Ամորիմի հետ, որի հետ քննարկվեցին Էրազմուս+ ՀԳ2 կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավոր ոլորտները:
Հանդիպումներ եղան նաև չինացի ուսանողների հետ, ովքեր կիսվեցին իրենց փորձով: Իսկ լեզուների դեպարտամենտի դասախոս Քրիստինա Քարինգտոնը ներկայացրեց արտասահմանցի ուսանողների համար պորտուգալերենի դասընթացների կազմակերպման ու անցկացման մանրամասները: Եղան հանդիպումներ նաև տնտեսագիտության, մեքենաշինության և կենսաբանության դեպարտամենտների դասախոսների հետ:
Լ. Թովմասյանն այցելեց նաև Ավեիրուի համալսարանի՝ ժամանակակից տեխնոլոգիաներով, լաբորատորիաներով և ինտելեկտուալ խաղերով հագեցած գիտության գործարան:
Այցն արժեքավոր էր մեր համալսարանի համար, քանի որ Ավեիրուի համալսարանի գործընկերների հետ ձեռք բերվեցին նոր պայմանավորվածություններ:

Արտաքին կապերի դեպարտամենտ

 

Դրամաշնորհային ծրագիր

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 3 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները:
Մրցույթին մասնակցելու համար պետք է

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10