hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Ապրիլ 04

Ներկայացվել է միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի ECTS ուղեցույցի հայերեն տարբերակը 

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում մարտի 30-ին տեղի ունեցավ բուհերի միջազգային համագործակցության բաժինների աշխատակիցների հերթական հանդիպումը, որին Հայաստանի ազգային ագրարային համալսարանից մասնակցում էին Արտաքին կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը և

Դրամաշնորհային ծրագրերի բաժնի վարիչ Ալլա Ալեքսանյանը:  Հանդիպմանը Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագիտական խմբի անդամ Սամվել Կարաբեկյանը ներկայացրեց ECTS ուղեցույցի հայերեն տարբերակը:

Ձեռնարկը հանգամանալից անդրադառնում է միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի ընթացքում կուտակված կրեդիտների փոխանցման և ճանաչման առանձնահատկություններին, բացատրում կրեդիտային համակարգին առնչվող հիմնական եզրույթները: Այն հավասարապես կարող է օգտակար լինել ինչպես բուհերի դասախոսական անձնակազմի, այնպես էլ սովորողների համար: Թեմային առնչվող ակտիվ քննարկումները վկայեցին, որ հիմա էլ կան ուսանողների շարժունության ու տեղափոխման հետ կապված խնդիրներ, որոնք մտահոգում են բուհերի ներկայացուցիչներին: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև «Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի հայաստանյան մարտահրավերները. տարբեր բուհերի ներկայացուցիչներ կիսվեցին իրենց փորձով, առկա խնդիրներով և ապագա պլաններով: ՀՊՄՀ-ի միջազգային բաժնի պատասխանատու Քրիստինա Ծատուրյանը ներկայացրեց բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման BOOST ծրագրի ձեռքբերումներն ու ընթացքը:
Առանձնակի ուշադրություն հատկացվեց կրկնակի դիպլոմի շնորհմամբ ծրագրերի իրականացման հնարավորություններին և խնդիրներին:

 

Հետազոտական աշխատանքների տեսանելիության ապահովում միջազգային հարթակում

Հետազոտական աշխատանքների  տեսանելիության ապահովում միջազգային հարթակում

ՀԱԱՀ-ի միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժինը ՀԱԱՀ գիտնականնների միջազգային տեսանելիության, գիտական համագործակցության ընդլայնման և պահանջվող չափորոշիչներին համապատասխանելու համար researcggate.net հետազոտական հարթակում գրանցման գործընթաց է սկսել սույն թվականի հուլիս ամսվանից։
Հարթակը հնարավորություն է տալիս ներբեռնել Ձեր գիտական աշխատությունները, հրատարակությունները, արտոնագրերը, գիտական նվաճումները, լրացնել Ձեր հետազոտական պրոֆիլը և ժամանակի ընթացքում ունենալ գիտական մեջբերումների դասիչ։ Մանրամասներին ծանոթանլու և հարթակում գրանցվելու համար սեղմեք
այստեղ։

...

Սպորտային առողջարարական խմբեր ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

Սպորտային առողջարարական խմբեր ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

ՀԱԱՀ-ի Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը տեղեկացնում է, որ այսուհետ համալսարանում կգործեն աշխատակիցների առողջարարական խմբեր, որոնց նպատակն է զարգացնել աշխատակիցների ֆիզիկական ընդունակությունները, ինչպես նաև պատրաստել հավաքական թիմեր՝ բուհական դասախոսական մարզական խաղերին մասնակցելու համար: Այն կնպաստի աշխատակիցների առողջ ապրելակերպին:
Ստորև ներկայացվում է ՀԱԱՀ-ի աշխատակիցների առողջարարական խմբերի  գրաֆիկը՝

...

Սպորտային կատարելագործման (սեկցիոն) խմբեր ՀԱԱՀ-ի ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10