hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Մարտ 29

Փորձի փոխանակում եվրոպացի գործընկերների հետ

2018թ. փետրվարի 19-23-ը Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի աշխատակիցներ Նաիրա Աթանեսյանը, Զարուհի Մարգարյանը, ինչպես նաև Համաճա-րակաբանության և մակաբուծաբանության ամբիոնի դոցենտ, Անասնաբուժական-բժշկա-

գիտության և անասնաբուծության ֆակուլտետի փոխդեկան Սերյոժա Եղոյանը մասնակցեցին Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանում կազմակերպված «Միջազգային վերապատրաստման շաբաթ» միջոցառումների շարքին:
Միջազգային վերապատրաստման շաբաթի հիմնական նպատակն էր համալսարանների միջազգային բաժինների գործունեության հետ ծանոթանալը, արտերկրում ուսումնառողների ընդունելության կազմակերպման, միջազգային փոխանակային ծրագրերի տարածման և նմանատիպ այլ ծրագրերում ուսանողների ընդգրկվածության խրախուսման առնչությամբ փորձի փոխանակումը: Վերապատրաստման ընթացքում այցեր կազմակերպվեցին Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանի տարբեր ինստիտուտներ. Արտաքին կապերի դեպարտամենտի աշխատակիցներն այցելեցին սննդի տեխնոլոգիայի ինստիտուտ, որտեղ ուսումնասիրեցին ուսանողների պրակտիկ աշխատանքների կազմակերպման համար նախատեսված սարքավորումները, իրազեկվեցին ուսանողների մասնակցությամբ արտադրության արդյունքներին:
Վերապատրաստման միջոցառումներին մասնակցում էին նաև Պորտուգալիայի և Լեհաստանի համալսարանների ներկայացուցիչները. նրանց հետ ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի աշխատակիցները քննարկեցին միջազգային ծրագրերի իրականացման, ուսանողների հետ տարվող աշխատանքների պարզեցման և առհասարակ միջազգայնացման ոլորտում համալսարանների ընդհանուր գործունեության, ինչպես նաև Լիսաբոնի համալսարանի գյուղատնտեսության ինստիտուտի հետ հնարավոր համագործակ-ցության մի շարք հարցեր։
Ընդունող համալսարանի կողմից կազմակերպվեցին նաև մշակութային-ինտեգրացնող միջոցառումներ, որոնց մասնակցեցին նաև ՀԱԱՀ աշխատողները՝ հնարավորություն ունենալով ծանոթանալու միջազգային միջոցառումների իրականացման եվրոպական փորձին:
Այսպիսով, ևս մեկ անգամ հաստատվեց Էրազմուս+ ծրագրի շրջանակներում կազմակերպվող պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի փոխանակման կարևորությունը ծրագրային և գործընկեր երկրների բուհերի միջազգայնացման ոլորտում աշխատանքների բարելավման ուղղությամբ:

Արտաքին կապերի դեպարտամենտ

 

Արտերկրում ունեցած դասավանդման փորձի ներկայացում

«Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի ընդունելություն

Հանդիպում «Սպայկա» ընկերության ներկայացուցիչների հետ

Հանդիպում «Սպայկա» ընկերության ներկայացուցիչների հետ

Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, ՀԱԱՀ-ի 1-ին մասնաշենքի 425 լսարանում Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի հրավերով ՀԱԱՀ-ը կհյուրընկալի «Սպայկա» ընկերության ներկայացուցիչներին։ Հյուրերը կներկայացնեն ընկերության գործունեությունը, աշխատանքի և կարիերայի զարգացման հնարավորությունները «Սպայկա» ընկերությունում: Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն նաև համագործակցության արդյունավետության բարձրացման վերաբերյալ մի շարք հարցեր:
Մուտքն ազատ է:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10