hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Մարտ 02

Իմ միջազգային փորձը Բուլղարիայում

Էրազմուս+ «Միջազգային կրեդիտային շար-ժունություն» ծրագրի շրջանակում Ագրո-բիզնեսի ուսուցման կենտրոնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Պետրոսյանը չորս ամիս սովորել է Բուլղարիայում` Վառնայի մենեջմենթի համալսարանում, որտեղ կրթական միջավայրը, դասավանդման մակարդակը և ուսանող-դասախոս

հարաբերությունները, իր խոսքով, համանման էին ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի պայմաններին: Դասերն անցկացվում էին բացառապես անգլերենով: Անահիտն առանձնակի ոգևորությամբ է ուսումնասիրել հատկապես «Հաշվապահություն» առարկան, որի դասախոսը փորձառու և հմուտ մասնագետ էր: Առհասարակ, թե´ դասախոսները, և թե´ համալսարանի աշխատակազմը շատ ընկերական հարաբերությունների մեջ էին ուսանողների հետ, մշտապես պատրաստակամ օգնելու նրանց մտահոգող հարցերում (Անահիտը սա շատ կարևոր է համարում): Բուլղարիայում Էրազմուս ծրագրի ուսանողական ցանցը շատ ակտիվ է: Մասնավորապես մեծ գործ է արվում միջազգային ուսանողներին տարբեր միջոցառումների շուրջ համախմբելու առումով: «Օտար երկրում, նոր միջավայրում ապրելը կյանքի լուրջ փորձություն էր ինձ համար: Ես ընդլայնեցի իմ գիտելիքները, ձեռք բերեցի նոր հմտություններ և, լինելով ընտանիքիցս հեռու, սովորեցի հոգ տանել ինքս իմ մասին: Ամեն օրս լի էր նոր հույզերով: Տարբեր երկրների շատ ուսանողներ ինձ համար լավագույն ընկերներ են»,- ասում է Անահիտը: Անահիտը նաև իր համար բացահայտել է արտասահմանում ապրելու հաճույքը՝ դառնալով իր ուժերի նկատմամբ ավելի վստահ և վերադարձել է հսկայական ոգեշնչանքով՝ իրականացնելու հետագա ծրագրերը: «Բուլղարիայում անցկացրած ժամանակը կյանքիս լավագույն ամիսներն են, որոնք լի են բազմաթիվ հաճելի հուշերով: Ուզում եմ դիմել մեր համալսարանի ուսանողներին. բաց մի թողեք արտերկրում սովորելու բացառիկ հնարավորությունը»,- ասում է Անահիտը:

***

Էրազմուս+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Վառնայի մենեջմենթի համալսարանում ուսանել է նաև «Ագրարային արտադրության էկոնոմիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Գրիգոր Մարգարյանը: Ինչպես պատմում է Գրիգորը, Վառնայի համալսարանի հագեցվածությունը նոր սարքավորումներով ուսումնական գործընթացը դարձնում է ավելի արդյունավետ, ինչն իր հերթին ապահովում է ազատ մտածելու հնարավորություն, խմբային աշխատանքների միջոցով գաղափարների փոխանակում: «Կատարել ենք մարքեթինգային հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև իրականացրել շուկայական վերլուծություն` բացահայտելով կազմակերպությունների թերությունները, առավելությունները»,- ավելացնում է Գրիգորը: Նա նաև ցանկանում է, որ մեր բուհում ուսումնական գործընթացն առավել մոտեցվի միջազգային չափանիշներին, իսկ ուսանողները լինեն ավելի համարձակ ու նախաձեռնող:

Արտաքին կապերի դեպարտամենտ

 

Դասախոսական կազմի համալրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Գիտական դրամաշնորհների մրցույթ

Գիտական դրամաշնորհների մրցույթ 

Ճապոնիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճապոնական երիտասարդ գիտնականների դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3-ից 9 ամիս տևողությամբ 10 գիտական դրամաշնորհ հետևյալ ոլորտների մասնագետների համար.
1. շրջակա միջավայր (մասնավորապես աղետների նվազեցման ոլորտում)
2. միջմշակութային երկխոսություն
3. հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաներ
4. Հակամարտությունների խաղաղ լուծում
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:
Ծրագրի մանրամասներին և փաստաթղթերին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ`

https://en.unesco.org/fellowships/keizo-obuchi/institutional-page/new-cycle-2019

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10