hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Փետրվար 23

Տեսականից՝ գործնականին. նոր
         ծրագիր ՀԱԱՀ-ում


2018թ. փետրվարի 19-20-ին Սամարղանդում (Ուզբեկստան) մեկնարկեց ՀԱԱՀ-ի համար միջազգային կարևոր նախագծերից մեկը՝ TOPAS-ը: Այն Էրազմուս+ ՀԳ2` կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերից երկրորդն է, որում ընդգրկված է Ագրարային համալսարանը:

TOPAS-ի հիման վրա կմշակվեն այնպիսի մեխանիզմներ, որոնք էապես կբարելավեն Հայաստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի մասնակից բուհերի ուսանողների պրակտիկաների անցկացումն ու կբարձրացնեն դրանց արդյունավետությունը: Որպես փորձնական բազա` կընտրվեն տնտեսագիտական մեկական մասնագիտություններ՝ բակալավրիական և մագիստրոսական կրթական աստիճաններից: Դրանց հիման վրա 3 տարվա ընթացքում կմշակվի կրթական յուրահատուկ մոդել, որով իրականացվող ուսուցումն առավելապես կնպաստի գործնական հմտությունների զարգացմանը:
Սամարղանդում կայացած հանդիպմանը մասնակցում էին ՀԱԱՀ-ում ծրագրի համակարգող, Արտաքին կապերի դեպարտամենտի պետ Գ. Համբարձումյանը և ծրագրի մասնակից, «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի մասնագետ Ն. Գասպարյանը: Հանդիպման ժամանակ ներկայացվեցին ՀԱԱՀ-ում պրակտիկաների տեսակները, կազմակերպման և գնահատման ընթացքը, թույլ և ուժեղ կողմերը: Ներկայացման ձևը հատկապես հետաքրքրեց արտերկրյա մեր գործընկերներին, ովքեր որոշեցին այն ընդունել որպես մոդել` հետագայում նման հարցերի ներկայացման համար: Քննարկվեցին նաև TOPAS-ի կազմակերպչական բազմաթիվ հարցեր, ինչպես նաև որոշվեց առաջիկա հանդիպումների ժամանակացույցը:
TOPAS-ի գլխավոր համակարգողը ՀԱԱՀ-ի երկարամյա գործընկեր Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանն է, որին այդ հարցում օգնում են Վռիթելի համալսարանական քոլեջը (Մեծ Բրիտանիա), Վրոսլավի բնական գիտությունների համալսարանը (Լեհաստան) և Յաշիի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանը (Ռումինիա): Ծրագրը առանձնահատուկ դեր կարող է խաղալ մեր համալսարանի ուսումնական գործընթացի կազմակերպման հարցում, քանի որ ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացմանն ուղղված հարցերը ներկայումս խիստ արդիական են և մտահոգում են բոլոր բուհերին:


Գ. Համբարձումյան
Արտաքին կապերի դեպարտամենտի պետ
Ն. Գասպարյան
«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի մասնագետ

 

Արտերկրում ունեցած դասավանդման փորձի ներկայացում

«Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի ընդունելություն

Հանդիպում «Սպայկա» ընկերության ներկայացուցիչների հետ

Հանդիպում «Սպայկա» ընկերության ներկայացուցիչների հետ

Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, ՀԱԱՀ-ի 1-ին մասնաշենքի 425 լսարանում Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի հրավերով ՀԱԱՀ-ը կհյուրընկալի «Սպայկա» ընկերության ներկայացուցիչներին։ Հյուրերը կներկայացնեն ընկերության գործունեությունը, աշխատանքի և կարիերայի զարգացման հնարավորությունները «Սպայկա» ընկերությունում: Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն նաև համագործակցության արդյունավետության բարձրացման վերաբերյալ մի շարք հարցեր:
Մուտքն ազատ է:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10