hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Նոյեմբեր 21

Հաջողություն ուժային ձևերում

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության նախաձեռնությամբ ս/թ նոյեմբերի 6-ից 8-ը Ֆիզիկական կուլտուրայի Հայաստանի պետական ինստիտուտում տեղի ունեցավ հանրապետության բուհերի ուսանողների ուժային եռամարտի անդրանիկ առաջնությունը, որին մասնակցում էին հանրապետության 8 բուհեր՝ 6 տարբեր քաշային կարգերի 130 ուսանողներ: Որոշ թիմերի կազմում մրցումներին մասնակցում էին նաև այս մարզաձևի Եվրոպայի և մի շարք այլ միջազգային մրցաշարերի մասնակից ուսանողներ: Անդրանիկ առաջնությանը Ագրարային համալսարանը մասնակցում էր բոլոր քաշային կարգերում:

82 + կգ քաշային կարգում Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սամվել Գրիգորյանը 117,5 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ: Արժանին պետք է հատուցել նաև թիմի մարզիչներ Վ. Ասլանյանին և Ս. Վիրաբյանին, հատկապես իրենց տակտիկական ճիշտ մոտեցումների համար, քանի որ պայքարը ընթանում էր շատ ուժեղ մրցակիցների միջև: Մարզաձևն արդեն ներառվեց ուսանողական խաղերի ծրագրում, ուստի կոչ ենք անում մեր ուսանող մարզիկներին՝ ընդգրկվել համալսարանի հավաքական թիմում, ավելի լուրջ վերաբերվել մարզաձևին, որպեսզի կարողանան հաջորդ տարիներին առավել նշանակալի արդյունքների հասնել:

 

Job announcement

Միջազգային համաժողով

Միջազգային համաժողով

2019թ. հունվարի 29-31-ը ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը Թեհրանում նախատեսում է իրականացնել «Իսլամական հեղափոխության կարողությունները, ԻԻՀ վարչակարգի ձեռքբերումները և արդյունավետությունը» խորագրով միջազգային համաժողով: Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են իրենց հոդվածներն ուղարկել համաժողովի քարտուղարությանը:
ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը կհոգա այն անձանց կեցության ծախսերը, ում հոդվածները կարժանանան համաժողովի քարտուղարության հավանությանը:
Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ
www.icciri.ir/en կայքէջից:

...

Հայտարարություն

Հայտարարություն

ՀԱԱՀ-ում մեկնարկում է Բարձրագույն կրթության միջազգայնացման Բիո Դատա ծրագիրը, որը ֆինասավորվելու է նորվեգական «Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից:
Ծրագրի գլխավոր գործընկերներն են Նորվեգիայի Օսլոյի համալսարանի Բնության պատմության թանգարանը և Տաջիկստանի Բուսաբանության ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և գենտիկայի դեպարտամենտը։
Մասնակից գործընկերներն են՝

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10