hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Նոյեմբեր 03

Ուսանողակենտրոն ուսուցմանը նվիրված աշխատաժողով

Եվրոպական բարձրագույն կրթական միասնական տարածքին ՀՀ բուհերի ինտեգրման կարևորագույն բաղադրիչներից մեկը կրթության ուսանողակենտրոն մոտեցումն է, երբ առաջնահերթություն են

ուսանողների կարիքները, հետաքրքրությունները, նրանց ակտիվ ներգրավվածությունը, սեփական գնահատումը և այլն: 2017թ. հոկտեմբերի 30-31-ին Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ «Ուսանողների և շրջանավարտների առաջադիմության ընթացքի հետևում բարձրագույն ուսումնական հաստատություններում» խորագրով սեմինար և աշխատաժողով: Սեմինարը կազմակերպվել էր Էրազմուս+ ծրագրի Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների Տեխնիկական աջակցման առաքելության շրջանակներում։ Սեմինարը վարում էր Եվրոպական համալսարանների ասոցիացիայի փորձագետ Հաննա Սմիթը:
Երկօրյա հանդիպումներն անցկացվեցին շատ արդյունավետ: Մասնակիցները բաժանվում էին փոքր խմբերի, քննարկում ուսանողների առաջադիմության և շրջանավարտների զբաղվածության ընթացքի հետևման քաղաքականության մշակման, կրթական համակարգի ու գործարար հատվածի միջև կապերի ստեղծման աջակցման, ուսանողների խնդիրների, ֆինանսական օժանդակության տրամադրման, հոգեբանական աջակցության, նրանց բազմաբնույթ կարիքներին վերաբերող հարցեր, ներկայացնում օրինակներ և անում առաջարկություններ: Աշխատաժողովին հրավիրված էին ՀՀ բուհերի որակի ապահովման, մարդկային ռեսուրսների կառավարման, միջազգային ոլորտի աշխատակիցներ և այլն: ՀԱԱՀ-ից մասնակցում էին Արտաքին կապերի դեպարտամենտի մասնագետ Լ. Թովմասյանը և այլ աշխատակիցներ:

Լուսինե Թովմասյան
Արտաքին կապերի դեպարտամենտ

 

Հետազոտական աշխատանքների տեսանելիության ապահովում միջազգային հարթակում

Հետազոտական աշխատանքների  տեսանելիության ապահովում միջազգային հարթակում

ՀԱԱՀ-ի միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժինը ՀԱԱՀ գիտնականնների միջազգային տեսանելիության, գիտական համագործակցության ընդլայնման և պահանջվող չափորոշիչներին համապատասխանելու համար researcggate.net հետազոտական հարթակում գրանցման գործընթաց է սկսել սույն թվականի հուլիս ամսվանից։
Հարթակը հնարավորություն է տալիս ներբեռնել Ձեր գիտական աշխատությունները, հրատարակությունները, արտոնագրերը, գիտական նվաճումները, լրացնել Ձեր հետազոտական պրոֆիլը և ժամանակի ընթացքում ունենալ գիտական մեջբերումների դասիչ։ Մանրամասներին ծանոթանլու և հարթակում գրանցվելու համար սեղմեք
այստեղ։

...

Սպորտային առողջարարական խմբեր ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

Սպորտային առողջարարական խմբեր ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

ՀԱԱՀ-ի Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը տեղեկացնում է, որ այսուհետ համալսարանում կգործեն աշխատակիցների առողջարարական խմբեր, որոնց նպատակն է զարգացնել աշխատակիցների ֆիզիկական ընդունակությունները, ինչպես նաև պատրաստել հավաքական թիմեր՝ բուհական դասախոսական մարզական խաղերին մասնակցելու համար: Այն կնպաստի աշխատակիցների առողջ ապրելակերպին:
Ստորև ներկայացվում է ՀԱԱՀ-ի աշխատակիցների առողջարարական խմբերի  գրաֆիկը՝

...

Սպորտային կատարելագործման (սեկցիոն) խմբեր ՀԱԱՀ-ի ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10