hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Երեքշաբթի, Հոկտեմբեր 24

ՀԱԱՀ-ի միջազգային նոր ձեռքբերումները

Միջազգային հարթակներում ակտիվ գործունեություն ծավալելն ու միջազգային կապերի ընդլայնումը ՀԱԱՀ-ի համար նորություն չէ: Իր գործունեության ընթաց-քում ՀԱԱՀ-ն մասնակցել է միջազգային տարաբնույթ ծրագրերի, որոնք նպաստել են ինչպես ուսանողների և անձնակազմի մասնագիտական հմտությունների ու

գիտելիքների ձեռքբերմանը, այնպես էլ ներդրվել են ինստիտուցիոնալ բաղադրիչներ՝ ուղղված համալսարանի կայացմանն ու կայունության ապահովմանը: 2017 թվականը համալսարանի համար բացառիկ է, քանի որ միջազգային ծրագրերի քանակն ավելի քան շատ է: Ընդ որում, կան ծրագրեր, որոնք նախատեսված են ուսանողների և անձնակազմի շարժունության համար, նաև երկու բացառիկ ծրագրեր` միտված ինստիտուցիոնալ կարողությունների կառուցմանն ու խթանմանը:

Այսպես. ներկայումս ՀԱԱՀ-ն ունի շուրջ 23 Էրազմուս+ ՀԳ1 ծրագրեր եվրոպական համալսարանների հետ, որոնցից 15-ը նոր ծրագրեր են` հաստատված 2017 թ.-ին, իսկ մյուսներ՝ անցած տարվանից հաստատված և շարունակվող: Վերոհիշյալ ծրագրերի շնորհիվ ՀԱԱՀ-ի ուսանողները կարող են մինչև 5 ամիս ժամկետով սովորել եվրոպական բուհերում, իսկ աշխատողներին հնարավորություն է ընձեռվում վերապատրաստվել կամ դասավանդել այդ նույն բուհերում: Բացի Էրազմուսից+-ից մեր համալսարանն ունի նաև Իտալիայի կառավարության կողմից ֆինանսավորվող երկու` MUSA և MOBIS ծրագրեր, որոնք նույնպես նախատեսված են ուսանողների համար: Այս տարի մեր եվրոպական գործընկեր համալսարանների միջոցով մեր համալսարանն առաջին անգամ ունի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված միանգամից 2 նոր` Էրազմուս+ ՀԳ2 ծրագրեր: Դրանցից առաջինի գլխավոր համակարգողը մեր բուհի երկարամյա գործընկերն է` Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանը:

«Տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության ագրարային ուսուցման ոլորտում» (TOPAS - From Theoretical-Oriented to Practical education in Agrarian Studies) նախագիծը 36 ամիս տևողությամբ ծրագիր է (2017-2020 թթ.): Այս նախագծի նպատակն է լրացնել Ուկրաինայի, Հայաստանի և Ուզբեկստանի` ԽՍՀՄ-ից ժառանգած բարձրագույն կրթական համակարգերում գյուղատնտեսական գիտությունների ոլորտում առկա բացը, ներդնել և բարելավել կրթական վերջնաարդյունքների վրա հիմնված մասնագիտական կողմնորոշման գործնական ծրագրեր: Ծրագրի արդյունքում կմշակվեն ագրարային կրթության այն գործիքները, որոնք կնպաստեն գործնական հմտությունների ձեռքբերմանն ուսուցման ընթացքում և տեսության վրա հիմնված կրթությունից անցում կկատարվի գործնականին: Այս ծրագրի անդամ երկրներն են Գերմանիան, Ռումինիան, Լեհաստանը, Միացյալ Թագավորությունը, Հայաստանը (ՀԱԱՀ և ԵՊՀ), Ուկրաինան և Ուզբեկստանը, իսկ ՀԱԱՀ-ից նախագծի համակարգողն է Արտաքին կապերի դեպարտամենտի պետ Գ. Համբարձումյանը:
«Կենսաարտադրանքների տեխնոլոգիայի ոլորտում գերազանցության հայկական ցանց» (AbioNet - Armenian Network of Excellence in Bio-Products Science and Technology) նախագիծը 36 ամիս տևողությամբ ծրագիր է (2017-2020 թթ.), որի համակարգողը Սալոնիկի Ալեքսանդրի անվան տեխնոլոգիական կրթական ինստիտուտն է: Նախագծի նպատակն է հայաստանյան և եվրոպական համալսարանների կենտրոնների, բաժինների և լաբորատորիաների միջև ստեղծել միջառարկայական, հաղորդակցական և կառավարման ցանց` կենսաարտադրանքների տեխնոլոգիայի ոլորտում համատեղ կրթություն իրականացնելու նպատակով: Նախագծի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական և սննդարդյունաբերության ոլորտին առնչվող վերապատրաստման կարճաժամկետ դասընթացներ՝ 1-ից 10 ամիս տևողությամբ: Նախատեսվում է նաև մագիստրոսական համատեղ ծրագրի ստեղծում: Նախագծի անդամ երկրներն են Հունաստանը, Հայաստանը, Գերմանիան, Պորտուգալիան և Իտալիան: ՀԱԱՀ-ից նախագծի համակարգողն է Կենսաքիմիայի, մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոնի վարիչ Գ. Մարմարյանը:
Այսպիսով, 2017 թ.-ի ձեռքբերումները ինչքան նշանակալից են, այնքան էլ` պարտավորեցնող, քանի որ անելիքներ շատ կան: Մեր հիմնական նպատակներից պետք է լինի ուսանողների և աշխատողների շրջանում օտար լեզվի իմացության բարելավումն ու խթանումը, քանի որ միայն այս դեպքում կարող ենք ակտիվորեն մասնակցել փոխանակման ծրագրերին, բարեհաջող կիրառել ստացված կարողությունները, ինչպես նաև պատշաճ ձևով ներդնել կարողությունների զարգացմանը միտված ծրագրերը:

Գ. Համբարձումյան
Արտաքին կապերի դեպարտամենտի պետ

 

Հայտարարություն

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար ընդունվող փաստաթղթերի վերջնաժամկետը։

...

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ առաջին կուրսեցիների համար

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Փետրվար 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10