hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Հոկտեմբեր 18

«ՏԵՄՊՈՒՍ»-ի «ՎԵՐԻՏԱՍ» ծրագրի ամփոփիչ համաժողով

2017թ.-ի հոկտեմբերի 12-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «ՏԵՄՊՈՒՍ»-ի «ՎԵՐԻՏԱՍ» (Բարձրագույն կրթության երրորդ աստիճանի կառուցվածքային զար-գացում՝ համաձայն Զալցբուրգի սկզբունք-ների) դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի նպատակը ծրագրի

արդյունքների և ձեռքբերումների ներկայացումն էր, ինչպես նաև շահակիցների հետ ակտիվ քննարկումների անցկացումը: Հանդիպմանը ներկա էին ինչպես ծրագրին մասնակից հայաստանյան և արտերկրյա, այնպես էլ հրավիրվածներ այլ բուհերից: ՀԱԱՀ-ից համաժողովին մասնակցեցին Արտաքին կապերի դեպարտամենտի պետ Գ. Համբարձումյանն ու Ասպիրանտուրայի բաժնի վարիչ Գ. Գասպարյանը:
«Վերիտասը» քառամյա ծրագիր է, որի տեղական համակարգողը Երևանի պետական բժշկական համալսարանն է: Ծրագրի նպատակն է ՀՀ-ում բարելավել բարձրագույն կրթության երրորդ աստիճանը՝ այն համադրելով Եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբունքներին: Նպատակին հասնելու համար ծրագիրը խնդիր էր դրել զարգացնելու մարդկային կարողությունները, բարելավելու բարձրագույն կրթության երրորդ աստիճանը և նպաստելու դրա միջազգային ճանաչմանը, օժանդակելու ՀՀ բուհերում գիտության և հետազոտության ինտեգրմանը միջազգային պահանջներին: Ծրագրի արդյունքների հիման վրա մասնակից համալսարանների կողմից կազմվել է խորհրդատվական ուղեցույց` բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարելավման ուղղությամբ: Ճիշտ է, բոլոր մասնակիցների կողմից 4 տարիների ընթացքում կատարվել է հսկայածավալ աշխատանք, սակայն ինչպես ցույց տվեցին ակտիվ քննարկումներն ու բանավեճերը, այդ ուղղությամբ դեռ լուրջ անելիքներ կան, որոնց բուհերը կարող են հասնել միայն համատեղ ջանքերով:

Արտաքին կապերի դեպարտամենտի պետ
Գ. Համբարձումյան

 

Դրամաշնորհային ծրագիր

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 3 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները:
Մրցույթին մասնակցելու համար պետք է

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10