Ուսումը Կրակովի Յագիելլոնիան համալսարանում շարունակելու հնարավորություն ANAU
hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Հոկտեմբեր 18

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ ուսանողների համար հայտարարվում է մրցույթ:
Կրթաթոշակային ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ ուսանողներից մեկին հնարավորություն կընձեռվի 2017-18 ուստարվա 2-րդ կիսամյակում (5 ամսով) սովորելու Կրակովի Յագիելլոնիան համալսարանում (Լեհաստան):

Ուսանողին կտրամադրվի ամսական 750 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ Տնտեսագիտության, Ագրոբիզնեսի և շուկայաբանության, Ագրոնոմիական և Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետների, ինչպես նաև Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա):
Մրցույթին մասնակցելու համար ուսանողները պետք է ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի համապատասխան համակարգողին հանձնեն ստորև նշված փաստաթղթերը, իսկ դրանց էլեկտրոնային տարբերակներն ուղարկեն Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլ.հասցեին: Փաստաթղթերի ամբողջական փաթեթ ներկայացրած ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի, և ՀԱԱՀ-ում մասնակիցների նախնական ընտրություն կկատարվի: Նախնական ընտրությունից հետո ընդունող համալսարանի կողմից կկատարվի կրթաթոշակակրի վերջնական ընտրությունը: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են.

  • Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
  • Ակադեմիական տեղեկանք (անգլերենով) կամ դիպլոմ և դիպլոմի ներդիր (առկայության դեպքում)
  • Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  • Անձնագրի պատճեն
  • Անգլերեն լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ կամ օտար լեզվի դասախոսի կողմից հաստատված օտար լեզվի իմացությունը հաստատող ձևաթուղթ (անգլերենով)
  • Անհատական հարցաթերթիկ (անձնական, ուսումնական մանրամասների վերաբերյալ)
  • Ուսումնական պայմանագրի նախնական տարբերակը:

Վերջին երկու փաստաթղթերը (անհրաժեշտության դեպքում նաև օտար լեզվի իմացությունը հաստատող ձևաթուղթը) կտրամադրվեն Արտաքին կապերի դեպարտամենտում և տեղում ցուցումներ կտրվեն փաստաթղթերի ճիշտ լրացման վերաբերյալ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 1-ը:
Կրակովի Յագիելլոնիան համալսարանի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ համալսարանի պաշտոնական կայքէջից http://www.en.uj.edu.pl/, իսկ ընդունող համալսարանում անցկացվող դասընթացներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` http://www.dmws.uj.edu.pl/en_GB/oferta-kursow
Մրցույթի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք` 127 սենյակ):

Արտաքին կապերի դեպարտամենտ

 

Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիան հրավիրում է մասնակցելու 2-րդ B-FoST համաժողովին

Վերապատրաստվելու հնարավորություն Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում

Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10