hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Ուրբաթ, Հոկտեմբեր 13

Տեղեկատվական հանդիպումներ ՀԱԱՀ-ում

2017թ.-ի հոկտեմբերի 9-12-ը ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտն անցկացրեց տեղե-կատվական հանդիպումներ ՀԱԱՀ բոլոր ֆակուլտետների ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի հետ:

Հանդիպումների ընթացքում Արտաքին կապերի դեպարտամենտի աշխատակիցները ներկայացրեցին տեղեկատվություն ՀԱԱՀ միջազգային համագործակցության և միջազգային կրթաթոշակային ծրագրերի, Էրազմուս+ առկա ծրագրերին դիմելու գործընթացի, անհրաժեշտ փաստաթղթերի և այլնի վերաբերյալ: Համալսարանի 2 մագիստրանտներ խոսեցին Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրենց շարժունության վերաբերյալ` հորդորելով մյուսներին լինել ակտիվ և տեղեկացված:
Հանդիպման կարևոր արդյունքներից էր ուսանողների և դասախոսական անձնակազմի էլեկտրոնային հասցեների բազայի ստեղծումը, որի շնորհիվ շահառուներն անմիջապես կտեղեկացվեն մրցույթների մասին:
Նշենք, որ Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում Ագրարային համալսարանը համագործակցում է եվրոպական մի շարք բուհերի հետ, որոնցից են`

  1. Կրակովի Յագիելոնյան համալսարան (Լեհաստան)
  2. Վառնայի կառավարման համալսարան (Բուլղարիա)
  3. Ալմերիայի համալսարան (Իսպանիա)
  4. Մինհոյի համալսարան (Պորտուգալիա)
  5. Վիձեմեի կիրառական գիտությունների համալսարան (Լատվիա)
  6. Բանատի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարան (Ռումինիա)
  7. Գազենհայմի համալսարան (Գերմանիա)
  8. Էստոնական բնական գիտությունների համալսարան (Էստոնիա)
  9. Շոտլանդիայի Արևմտյան համալսարան (Շոտլանդիա)
  10. Հռոմի Սապիենցա համալսարան (Իտալիա)
  11. Ռադբոուդի համալսարան (Նիդերլանդներ)
  12. Վայհենշտեֆան-Թրիսդորֆ կիրառական գիտությունների համալսարան (Գերմանիա)
  13. Բարսելոնայի ավտոնոմ համալսարան (Իսպանիա)
  14. Միգել Հերնանդեսի համալսարան (Իսպանիա)
  15. Սիլեսիա համալսարան (Լեհաստան)
  16. Շեցինի համալսարան (Լեհաստան)
  17. Ավեիրուի համալսարան (Պորտուգալիա)
  18. Սալերնոյի համալսարան (Իտալիա)
  19. Պիրեուսի կիրառական գիտությունների համալսարան (Հունաստան)
  20. Սլովակիայի գյուղատնտեության համալսարան (Սլովակիա)
  21. Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարան (Ավստրիա)
  22. Ֆոջայի համալսարան (Իտալիա), Musa և Mobis նախագծեր:

Ընդ որում, ՀԱԱՀ-ում Էրազմուսի շարժունակության ծրագրերի քանակն աննախադեպ է հայաստանյան այլ բուհերի համեմատությամբ:
Այս հանդիպումներն առաջինն էին, բայց ոչ վերջինը: Դեպարտամենտի կողմից տրամադրվող տեղեկատվությունը միայն դրանով չի սահմանափակվում. բոլոր շահակիցները կարող են ցանկացած ժամանակ այցելել դեպարտամենտ և տեղեկացվել առկա միջազգային ծրագրերի մասին:

Արտաքին կապերի դեպարտամենտ

 

Հայտարարություն

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար ընդունվող փաստաթղթերի վերջնաժամկետը։

...

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ առաջին կուրսեցիների համար

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Փետրվար 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10