Տեմպուս «TNE_QA» նախագծի համաժողով ANAU
hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Հոկտեմբեր 02

Տեմպուս «TNE_QA» նախագծի համաժողով

2017թ.-ի սեպտեմբերի 26-27-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Տեմպուս «Տրանսազգային կրթության որակի ապահովումն ու ճանաչումը Հայաստանում և Վրաստանում» նախագծի ազգային տեղեկատվական եզրափակիչ համաժողովը: Ծրագիրը 2014-2017թթ. համակարգել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը:

Նախագծի շրջանակներում մշակվել են տրանսազգային բարձրագույն կրթության որակի ապահովմանն ուղղված քաղաքականության մոտեցումներ, չափանիշներ և չափորոշիչներ Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթության համակարգերում ներդնելու նպատակով:
Երկօրյա համաժողովի ընթացքում ներկայացվեցին նախագծի ձեռքբերումները, ներդրումը տարածաշրջանում և այլն: Նախագծի անդամ երկրների (Հայաստան, Վրաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Միացյալ Թագավորություն) մասնակիցները ներկայացրեցին իրենց համալսարանների փորձառությունը, արձանագրած արդյունքներն ու մոտեցումները տրանսազգային կրթական ծրագրերի որակի ապահովման գործում: Համաժողովին հրավիրված էին ՀՀ բուհերի որակի ապահովման և միջազգային համագործակցության գծով պատասխանատուներ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանից մասնակցում էին Ուսումնամեթոդական կենտրոնի գլխավոր մասնագետ Լուսինե Նավասարդյանը և Արտաքին կապերի դեպարտամենտի մասնագետ Լուսինե Թովմասյանը:

Արտաքին կապերի դեպարտամենտ

 

Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիան հրավիրում է մասնակցելու 2-րդ B-FoST համաժողովին

Վերապատրաստվելու հնարավորություն Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում

Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10