hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Սեպտեմբեր 12

Էրազմուսի միջազգային լսարանը

Էրազմուս Մունդուս EMBER ծրագրի շրջանակներում Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի 3-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Զաքեյանը 2016 թ. սեպտեմբերից մինչև 2017 թ.-ի հունիսը ուսանելու հնարավորություն ունեցավ Լիտվայի Վիլնյուսի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում:

Ահա թե ինչ է պատմում Հասմիկը. «Վիլնյուսի համալսարանում սովորելն ուղղակի հաճույք էր: Մեր դասախոսները բազմամյա փորձ ունեցող մասնագետներ էին: Դասախոսություններն անցկացվում էին բացառապես անգլերենով, որոնց մասնակցում էին ոչ միայն լիտվացի, այլև էրազմուս ծրագրով ուսուցանվողները: Միջազգային լսարանը դասն ավելի հետաքրքիր և արդյունավետ էր դարձնում:
Խմբային և հետազոտական շատ աշխատանքներ եմ կատարել Հայաստանի տնտեսության, ՀՀ դատական համակարգի, Հունաստանի ճգնաժամի վերաբերյալ, ինչպես նաև անցկացրել եմ Սթարբաքսի բիզնես էթիկայի վերլուծություն և այլն: Վիլնյուսի համալսարանն ուներ ընդգծված ժամանակակից և զարգացած գրադարան, որտեղ սովորաբար երկար ժամեր էի անցկացնում:
Իմ ակադեմիական տարին բավականին ծանրաբեռնված էր: Ես անցնում էի 12 առարկա: Ինձ համար իսկական մարտահրավեր էր լիտվերենի դասընթացը, որի ընթացքում յուրացրեցի լիտվերենով հաղորդակցվելու պարզ հմտությունները: Կցանկանայի նշել լիտվերեն «ačiū» բառը` շնորհակալություն, որն ավտոբուսներում կանգառներն ազդարարող ձայնն էր:
Մեր ֆակուլտետը, հանրակացարանն ու գրադարանը գտնվում էին գեղատեսիլ անտառում: Բալթյան երկրներին բնորոշ անձրևային և խոնավ կլիմայով, բայց միևնույն ժամանակ այդքան ջերմ Վիլնյուսում կյանքում առաջին անգամ հնարավորություն ունեցա սովորելու և ապրելու միջազգային միջավայրում: Հանրակացարանում ապրելու ամենամեծ առավելություններից մեկը տարբեր ազգերի հարևաններ ունենալն էր` Հարավային Կորեայից, Իտալիայից, Լատվիայից և այլն: Մենք ապրում էինք ինչպես մի մեծ ընտանիք: Ամեն օր կազմակերպում էինք միջազգային ընթրիք և բացահայտում յուրաքանչյուրիս ազգային խոհանոցը:
Էրազմուսի ուսանողական ցանցը կազմակերպում էր մշակութային հարուստ միջոցառումներ. ազգային խոհանոցը, մշակույթը և ավանդույթները ներկայացնելու օրեր, ինտելեկտուալ մրցաշարեր: Հայկական թփով տոլման, Կոմիտասի «Կաքավիկ» երգը և «Քոչարին» սիրվեցին միջազգային մասնակիցների կողմից: Իմ պատրաստած վիկտորինայի հարցերին ճիշտ պատասխանած մասնակիցները ստացան Հայաստանը ներկայացնող հուշանվերներ: Էրազմուսը շատ արդյունավետ և հրաշալի իրադարձություն էր իմ կյանքում: Ես շատ հպարտ եմ, որ Վիլնյուսի համալսարանի շրջանավարտ եմ»: 


Հասմիկ Զաքեյան
Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, 3-րդ կուրս

 

Դասախոսական կազմի համալրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Գիտական դրամաշնորհների մրցույթ

Գիտական դրամաշնորհների մրցույթ 

Ճապոնիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճապոնական երիտասարդ գիտնականների դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3-ից 9 ամիս տևողությամբ 10 գիտական դրամաշնորհ հետևյալ ոլորտների մասնագետների համար.
1. շրջակա միջավայր (մասնավորապես աղետների նվազեցման ոլորտում)
2. միջմշակութային երկխոսություն
3. հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաներ
4. Հակամարտությունների խաղաղ լուծում
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:
Ծրագրի մանրամասներին և փաստաթղթերին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ`

https://en.unesco.org/fellowships/keizo-obuchi/institutional-page/new-cycle-2019

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10