hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Հուլիս 17

ՀԱԱՀ ռեկտորի հանդիպումը իրանցի ասպիրանտի հետ

Հուլիսի 14-ին ՀԱԱՀ ռեկտոր, ակադեմիկոս Արշալույս Թարվերդյանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության կառա-վարության զբոսաշրջության, ձեռագործ աշխատանքների և մշակութային ժառան-գությունների կազմակերպության ներդրում-ների և տնտեսական գծով խորհրդատու Մորթեզա Ռամեզանի Գալեշիի հետ: Նա եղել է ՀԱԱՀ ասպիրանտ, որի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը տեղի է ունեցել վերջերս:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԻԻՀ-ում ՀՀ ուսումնական հաստատությունների կողմից տրվող ավարտական վկայականների պաշտոնական ճանաչման հարցերը, ինչպես նաև ՀԱԱՀ-ում ԻԻՀ-ից բակալավրիատի, 

մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների, դասախոսների ներգրավման և փոխանակման հնարավորությունները: 
Համալսարանը, ի դեմս ռեկտոր Ա. Թարվերդյանի, կարևորում և տարիներ շարունակ մեծ ուշադրություն է դարձնում ԻԻՀ-ից մագիստրոսների և ասպիրանտների ներգրավմանը և ԻԻՀ-ի բուհերի հետ համագործակցության զարգացմանը: 
2008 թ.-ից սկսած ՀԱԱՀ-ում ուսանել է շուրջ 250 իրանցի մագիստրոս և ասպիրանտ: Մարտի 17-ին ՀԱԱՀ-ում ԻԻՀ գիտության և բարձրագույն կրթության նախարարության պատվիրակության և ՀԱԱՀ-ի ղեկավար կազմի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում նշվեց, որ ԻԻՀ-ն հայաստանյան բուհերի շարքում լավագույն համալսարան է ճանաչել ՀԱԱՀ-ը: Վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև բոլոր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնվում և ամրապնդվում է, ինչի մասին վկայում է Հայաստան-Իրան առանց վիզային ռեժիմը:

Լուսինե Թովմասյան
Արտաքին կապերի դեպարտամենտի մասնագետ

 

Դասախոսական կազմի համալրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Գիտական դրամաշնորհների մրցույթ

Գիտական դրամաշնորհների մրցույթ 

Ճապոնիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճապոնական երիտասարդ գիտնականների դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3-ից 9 ամիս տևողությամբ 10 գիտական դրամաշնորհ հետևյալ ոլորտների մասնագետների համար.
1. շրջակա միջավայր (մասնավորապես աղետների նվազեցման ոլորտում)
2. միջմշակութային երկխոսություն
3. հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաներ
4. Հակամարտությունների խաղաղ լուծում
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:
Ծրագրի մանրամասներին և փաստաթղթերին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ`

https://en.unesco.org/fellowships/keizo-obuchi/institutional-page/new-cycle-2019

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10