hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Հունիս 16

Սովորել Վառնայի մենեջմենթի համալսարանում, ապրել Էրազմուս կյանքով

ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի Ագրոբիզնես և շուկայաբանություն մաս-նագիտության ուսանող Լիլիթ Կարապետ-յանը մեկ տարի առաջ նույնիսկ չէր էլ պատկերացնում, որ կարող է մի օր ինքն էլ «Էրազմուս+» ծրագրի ուսանող լինել ու սովորել Վառնայի մենեջմենթի համալ-սարանում:

«Ես արտասահմանում սովորելուց բացի նույնիսկ հնարավորություն ունեցա վայելելու «Էրազմուս կյանքը»,-պատմում է ուսանողուհին ու ավելացնում, թե որքան մեծ է եղել Ագրարային համալսարանի Արտաքին կապերի դեպարտամենտի աջակցությունը,- սկսած ծրագրին դիմելու գործընթացից մինչև ընդունող համալսարանում դասավանդվող առարկաների ընտրություն, դեսպանատան համար անհրաժեշտ փաստաթղերի ձևակերպում, մեկնման գործընթացից մինչև ՀԱԱՀ-ի կողմից կրեդիտների ճանաչման գործընթաց՝ դեպարտամենտի աշխատակիցները օգնեցին ինձ»:
Բազմամշակույթ միջավայրում սովորելը բարելավել է Լիլիթի անձնական և մասնագիտական հմտությունները. «Գիտելիքը, որ ես ստացել եմ Վառնայի համալսարանում, անհրաժեշտ և կարևոր է իմ մասնագիտության համար: Ուսումնառության ընթացքում մենք քննարկել ենք բազմաթիվ տնտեսական խնդիրներ, իրավիճակներ, որտեղ պետք է գործեինք որպես պրոֆեսիոնալներ և մենեջերներ` կայացնելով որոշումներ, ավելի խորը հասկանալով մեր մասնագիտական պարտականությունները և պարտավորությունները»,-պատմում է Կարապետյանը:
Սովորելու ընթացքում ուսանողուհին հնարավորություն է ունեցել մասնակցելու Վառնայի համալսարանի՝ Էրազմուս ուսանողների համար կազամակերպած բուլղարերենի դասընթացին՝ ուսուցման վերջում կարողանալով հաղորդակցվել բուլղարերեն: «Համալսարանը աշխատում է «ԴԵՔ» էլեկտրոնային համակարգով, և ինչպես հիմնական ուսանողները, այնպես էլ մենք, մուտք ունեինք այդ համակարգ, ինչը հնարավորություն տվեց օգտագործել բոլոր անհրաժեշտ նյութերը, տեղեկացված լինել գնահատականներից, իմանալ քննությունների օրերը և այլն: Ուսանողների հարցերի գրասենյակը և Էրազմուս գրասենյակը միշտ պատրաստ էին օգնել ցանկացած իրավիճակում:
Էրազմուս կյանքիս առաջին օրից սկսած ես շատ բան փոխեցի… Նոր երկիր, նոր համալսարան, նոր կենսակերպ, նոր ընկերներ և այսպես շարունակ: Վայելելով իմ Էրազմուս կյանքի ամեն պահը` շատ բան սովորեցի ընկերներիցս նրանց պատմության, մշակույթի և անգամ նրանց խոհանոցի մասին: Միջազգային ընկերներս իմ կյանքի կարևոր ձեռքբերումներից են: Իմ Էրազմուսն անմոռանալի էր»,-պատմում է Լիլիթ Կարապետյանը՝ ցանկանալով որ բոլոր հայ ընկերները զգան՝ ինչ է նշանակում լինել Էրազմուս ծրագրի ուսանող:

 

Մրցույթ՝ Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Դասընթաց գյուղում չիրացվող բիզնես ռեսուրսների մասին

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Հոկտեմբերի 16-ին, ժ. 14:30-ին 2-րդ մասնաշենքի 337 լսարանում տեղի կունենա ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի «Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգը 150 տարեկան է» թեմայով դասախոսության ներկայացումը, որը նա կարդացել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակին նվիրված գիտաժողովում:
Զեկուցումը կներկայացնի ՀԱԱՀ-ի Ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10