hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Հունիս 14

«Էրազմուս+» ծրագրի աշխատաժողով

Հունիսի 9-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Հայաստանում «Էրազ-մուս+» ծրագրի ազգային գրասենյակի նախաձեռնությամբ կայացավ «Ինչպես գրել արդյունավետ ծրագրի առաջարկ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում» խորագրով աշխատաժողովը:

Հանդիպմանը մասնակցում էին պետական և մասնավոր տարբեր բուհերի միջազգային կապերի պատասխանատուներ: ՀԱԱՀ-ը ներկայացնում էին Արտաքին կապերի դեպարտամենտի պետ Գ. Համբարձումյանն ու Դրամաշնորհային ծրագրերի բաժնի վարիչ Ա. Ալեքսանյանը:
«Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կարլովան ողջունելով մասնակիցներին հույս հայտնեց, որ այս աշխատաժողովը կնպաստի ինչպես գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանն ու կատարելագործմանը, այնպես էլ հայաստանյան բուհերի միջև համագործակցության ակտիվացմանը:
Աշխատաժողովը վարում էր միջազգային համագործակցության ծրագրերի պատասխանատու Կատարժինա Ռայլին, որը ներկայումս Էրազմուս+ վարչական անձնակազմի շարժունությամբ վերապատրաստում է անցնում հյուրընկալող համալսարանում։ Աշխատաժողովի նպատակն էր թիմային աշխատանքների և քննարկումների միջոցով ներկայացնել կոնսորցիումների ստեղծման թիրախային գործընկերների որոնման սկզբունքներն ու առանձնահատկությունները, ծրագրի առաջարկ գրելու հիմնական մոտեցումները, կարևորագույն բաղադրիչները, բյուջեի ճիշտ բաշխումը, հայտի վերջնական ստուգման և բարելավման մոտեցումները, գնահատումը և այլ հարակից թեմաներ:
Աշխատաժողովի վերջում մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:

Ալլա Ալեքսանյան
Դրամաշնորհային ծրագրերի բաժնի վարիչ

 

Սեղանի թենիսի մրցումներ ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

Սեղանի թենիսի մրցումներ ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին և 25-ին` ժամը 15:00-ին, ՀԱԱՀ-ի Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը 1-ին մասնաշենքի մարզադահլիճում կանցկացնի սեղանի թենիսի մրցում՝ համալսարանի աշխատակիցների մասնակցությամբ:
Մրցման նպատակն է նպաստել աշխատակիցների առողջ ապրելակերպին, ինչպես նաև պատրաստվել առաջիկա միջբուհական դասախոսական ավանդական առաջնությանը:
Ցանկացողները կարող են դիմել Ֆիզիկական կուլտուրայի ամբիոն:

...

Ֆինասնական գրագիտության բաց դաս

Գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10