hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Մայիս 26

Միջազգայնացման շաբաթ` Նիդերլանդներում

Նիդերլանդների առաջատար բուհերից մեկը՝ Ռադբոուդի համալսարանը ՀԱԱՀ-ի նոր գործընկերներից է: Մայիսի 15-19-ը վերո-հիշյալ համալսարանի կողմից կազմա-կերպվեց բուհերի միջազգային ոլորտի աշխատակիցների վերապատրաստում, ինչը նաև համընկավ մայիսի 16-ին այնտեղ կայացած Միջազգայնացման շաբաթին:

Վերապատրաստման ժամանակ քննարկվե-ցին բուհերի միջազգայնացմանն անմիջա-կանորեն առնչվող թեմաներ, մասնա-վորապես` միջազգայնացման ռազմա-վարությունը և դրա առանձնահատ-կությունները, միջբուհային հաղորդակցման և փորձի փոխանակման առանձնահատկությունները, ամառային դպրոցների կազմակերպումը և այլն:
Ծրագրի շրջանակներում մասնակիցներին ներկայացվեցին նաև Նիդերլանդների հետաքրքիր ազգային սովորույթներն ու խոհանոցը: Մասնակիցները տարբեր երկրներից էին` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսրայել, Վրաստան, Ինդոնեզիա, Չինաստան, Ֆրանսիա, Իսպանիա և այլն: Ռադբոուդի համալսարանում շրջայցի ժամանակ ՀԱԱՀ-ի ներկայացուցիչները ծանոթացան համալսարանական միջավայրին և ուսանողական կյանքին: Վերջինս ավելի քան հագեցած է, քանի որ բացի հիմնական դասերից ուսանողները մասնակցում են տարատեսակ միջոցառումների, մրցույթների, մարզվում համալսարանի գերժամանակակից մարզադահլիճներում, այցելում լրացուցիչ դասընթացների:
Այցն արժեքավոր և նշանակալից էր Ագրարային համալսարանի համար, քանի որ հանդիպումների ժամանակ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին արտերկրյա մի քանի գործընկերների հետ` հետագա երկկողմանի համագործակցության հաստատման վերաբերյալ: Ընդ որում՝ այս պայմանավորվածությունների իրականացման արդյունքում ՀԱԱՀ-ը բավականին կընդլայնի իր համագործակցության շրջանակները: Հանդիպումների ժամանակ առավելագույնս ներկայացվեց ՀԱԱՀ-ի գործունեությունը, ուսումնական աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններն ու, անշուշտ, Հայաստանը: Վերապատրաստումների կազմակերպիչների բարյացակամությունն ու մասնագիտական բարձր պատրաստվածությունը, համալսարանի հարմարավետությունը, բոլոր մասնակիցների ընկերական հարաբերություններն ու շփումը նպաստեցին թե´ փորձի փոխանակմանը, թե´ նոր գործընկերների ձեռքբերմանը:

Գարեգին Համբարձումյան
Արտաքին կապերի դեպարտամենտի պետ

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10