hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Մարտ 16

Մեկնարկեց UNIVERSITY TOUR նախագիծը

labԱշխատանքային փորձ չունենալն այլևս խնդիր չի լինի, եթե ունենաս ճիշտ գործնական իմիջ և տիրապետես մի քանի հմտության: Իսկ թե ինչպես` տեղեկացնում է University tour նախագիծը: Այն մեկնարկեց մարտի 15-ին Ագրարային համալսարանում Global Media Lab ընկերության և skill.am կայքի նախաձեռնությամբ:

Շնորհիվ մասնակիցների ինտերակտիվության, հետաքրքիր հարցերի և ընդհանուր դրական մթնոլորտի երկու ժամ տևողությամբ թրեյնինգն անցավ ակնթարթորեն:
Մասնակիցները տեղեկացան այն հմտությունների մասին, որոնք նպաստում են կարիերայի աճին և համապատասխանում 2017 թվականի պահանջներին: Թրեյնինգի ժամանակ իրենց փորձով կիսվեցին նախաձեռնող ընկերության հիմնադիր տնօրեն Սեդա Վարդանյանը, ընկերության կոմունիկացիոն մենեջեր Թերեզա Գրիգորյանը և skill.am հարթակի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը:
Հանդիպման կազմակերպման աջակիցը Ագրարային համալսարանում Աշխատանքի տեղավորման և խորհրդատվության բաժինն էր՝ ի դեմս վարիչ Լուսինե Մնացականյանի: 

Խոսնակներից Թերեզա Գրիգորյանն իր գաղափարներով կիսվեց մասնակիցների հետ` պատասխանելով բոլոր ժամանակների ամենահուզուղ հարցին` «Ինչո՞ւ չունենք աշխատանք»: Նա վստահեցրեց՝ գործատուն անշուշտ կընդունի յուրաքանչյուրին, ով կունենա լավ գաղափար և հետամուտ կլինի դրա իրականացմանը։ «Մարդկանց մեծամասնությունը СV գրելիս օգտվում է նույնանման ու պատրաստի ձևերից՝ լրացնելով իր տվյալները։ Ժամանակն է՝ համարձակություն ձեռք բերել ոչ ստանդարտ ոճով ներկայանալու»։
Մասնակիցները ծանոթացան նաև ժամանակակից ինքնակենսագրական գրելու ձևերին, որոնք կարող են լինել հոլովակների, անիմացիոն նկարների տեսքով։ Թերեզան վստահեցրեց՝ այդպիսով ավելի հեշտ կլինի գրավել գործատուների ուշադրությունը․ նրանք փնտրում են կրեատիվ ու ստեղծագործ մարդկանց։ Բոլորի ուշադրությունը գրավեց մասնակիցներից մեկի՝ Դավիթի հարցը, թե ինչ պետք է անել այն դեպքում, երբ գործատուն 60-ն անց «փորով ձյաձյա» է, ում առանձնապես չի հետաքրքրում կրեատիվ ինքնակենսագրականը։
Պատասխանը չուշացավ։ Սերգեյ Ուսնունցը պարզապես խորհուրդ տվեց ազատվել դոգմաներից։ Նա թվարկեց այն հմտությունները, որոնց շնորհիվ կարելի է միշտ պահանջված մնալ: Կազմակերպվեց նաև ինտերակտիվ խաղ։ Մասնակիցներն իրենց սմարթֆոններով պատասխանեցին հարցերին, որոնց խոսնակներն անդրադարձել էին թրեյնինգի ընթացքում։ Հաղթող ճանաչվեցին ամենաարագ ու ճիշտ պատասխաններ տված առաջին երեք մասնակիցները։ Առաջին հաղթողը Ագրոնոմիական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Էդգար Սմբատյանն էր, ում որպես մրցանակ շնորհվեց Տիմատիի՝ մայիսին կայանալիք հայաստանյան համերգի տոմս։
Սա University Tour նախագծի առաջին թրեյնինգն էր: Հանդիպումները կշարունակվեն Հայաստանի 9-ը լավագույն համալսարաններում: Նախագծի էությունն արդի ուսանողական խնդիրները լուծող ֆորումի միջոցով ուսանողներին օգտակար հմտություններ հաղորդելն է, որոնք կնպաստեն անձի կարիերայի աճին:

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10