hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Հունվար 31

Սալերնոյի համալսարանի միջազգային փորձը

2016 թվականի սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 29-ը ԵՄ Էրազմուս Մունդուս EMBER ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Սաթիկ Ավագյանը վերապատրաստվել է Իտալիայի հարավում գտնվող Սալերնոյի համալսարանի միջազ-գային կապերի գրասենյակում:

Համալսարանի միջազգայնացման գործընթաց, Սալերնոյի համալսարանի կողմից իրականացվող միջազգային ծրագրեր, ուսանողների և դասախոսների շարժունության կազմակերպման գործընթաց. այցի ընթացքում Սաթիկ Ավագյանը ծանոթացել է այս ամենին և միաժամանակ ներկայացրել ՀԱԱՀ-ի միջազգայնացման գործընթացը և ոլորտում առկա փորձը:
Վերջինս հանդիպումներ է ունեցել մի շարք ֆակուլտետների պատասխանատուների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկու բուհերի միջև երկկողմ համագործակցության հնարավորությունները և փոխըմբռնման հուշագրի պատրաստման հետ կապված հարցեր: Սալերնոյի համալսարանի միջազգային կապերի գրասենյակի աշխատակիցների հետ Erasmus+ ՀԳ 1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում մշակվել և պատրաստվել է նոր նախագիծ, որը ԵՄ-ի կողմից հաստատվելու դեպքում ՀԱԱՀ ուսանողներին և դասախոսներին հնարավորություն կտա շարունակելու իրենց ուսումը կամ վերապատրաստվելու Սալերնոյի համալսարանում:
Վերապատրաստման ընթացքում Ս. Ավագյանը մասնակցել է համալսարանի կողմից կազմակերպվող իտալերենի դասընթացներին, քանի որ կարծում է՝ լեզուն կարևոր գործոն է տվյալ երկրի մշակույթը և ավանդույթները հասկանալու համար: «Այս ամենը քայլ է ոչ միայն նոր մասնագիտական հմտություններ և ընկերներ ձեռք բերելու, այլ նաև մեկ այլ միջբուհական համագործակցություն նախաձեռնելու համար, որը, հուսով եմ, շարունակական կլինի»,- տպավորված ջերմ երկրի ջերմ մարդկանցով, Սալերնոյի համալսարանի աշխատանքով, կրթական գործընթացի կազմակերպման որակով, ինչպես նաև համալսարանի անձնակազմի դասավանդման հմտություններով՝ նշում է Սաթիկ Ավագյանը:

Արտաքին կապերի դեպարտամենտ

 

AutoCAD ծրագրակազմի ուսուցման դասընթացներ

AutoCAD ծրագրակազմի ուսուցման դասընթացներ 

ՀԱԱՀ-ի «Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի» ամբիոնը կազմակերպում է AutoCAD ծրագրակազմի կարճաժամկետ ուսուցման անվճար դասընթացներ՝ ապագա շրջանավարտների մասնագիտական մրցունակությունն աշխատաշուկայում բարձրացնելու նպատակով:
Մասնակիցները կսովորեն՝
• Ինքնուրույն իրականացնել փորձարարական և նախագծային աշխատանքներ,
• Նախագծել մեքենաներ, մեխանիզմներ, դրանց հանգույցներ և մեքենամասեր,
• Իրականացնել գեոդեզիական քարտեզների համակարգչային նախագծում,
• Մշակել տեխնիկական փաստաթղթեր, տեխնիկական պայմաններ և այլ նորմատիվային փաստաթղթեր:
Դասընթացները կկազմակերպվեն ս.թ. հոկտեմբերի 1-ից 30-ը՝ շաբաթական 3 անգամ, 1,5 ժամ տևողությամբ: Ցանկացողները կարող են դիմել ՀԱԱՀ-ի 2-րդ մասնաշենք, 509 սենյակ, Արմինե Մարտիրոսյանին: Գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 25-ը՝ ժամը 17:00-ը:
Դասընթացներին ակտիվ մասնակցած ուսանողներին կտրվեն նաև վկայագրեր:

...

Կարճաժամկետ բիզնես դասընթացներ Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանում

Կարճաժամկետ բիզնես դասընթացներ Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանում

Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանը (University of La Verne) առաջարկում է ամառային և ձմեռային կարճաժամկետ բիզնես դասընթացներ, որոնց մասնակցելու համար հնարավոր է դիմել կրթաթոշակի: Կրթաթոշակը կարող է ծածկել ծախսերի մինչև 70%-ը:
Կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը ս/թ սեպտեմբերի 22-ն է: Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել
հետևյալ հղումով: Դիմումին կից ուսանողները պետք է ներկայացնեն նաև CV և տեղեկանք համալսարանից:
(Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:

...

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտը ևս մեկ անգամ հրավիրում է բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են միջազգային ծրագրերի և տարաբնույթ գիտաժողովների վերաբերյալ հայտարարություններով, ցանկանում են ընդգրկվել Միջազգային կապերի դեպարտամենտի տվյալների բազայում և տեղեկատվությունը ստանալ անմիջապես իրենց էլեկտրոնային հասցեով, կարող են նամակ ուղարկել Միջազգային կապերի դեպարտամենտի ֆեյսբուքյան էջին , էլեկտրոնային հասցեին (inter@anau.am) կամ այցելել Միջազգային կապերի դեպարտամենտ՝ ներկայացնելով հետևյալ տեղեկությունը.


Աշխատակիցների համար՝
Անուն, ազգանուն,
Ստորաբաժանում /ֆակուլտետ/ամբիոն, պաշտոն,
Էլեկտրոնային հասցե:


Ուսանողների համար՝
Անուն, ազգանուն,
Ֆակուլտետ,
Մասնագիտություն,
Կուրս,
Էլեկտրոնային հասցե:

Հարգանքով՝ ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10