hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Դեկտեմբեր 27

Դասախոսություններ Բանատի համալսարանում

2016 թվականի դեկտեմբերին Erasmus+ ՀԳ 1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում դասախոսելու նպատակով այցելել եմ Ռումինիայի Տիմիշուարա քաղաքում գտնվող Բանատի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարան:

Ծրագրով նախատեսված էին դասախոսություններ որակի կառավարման համակարգերի վերաբերյալ: Աշխատել եմ Բանատի համալսարանի Պարենամթերքների տեխնոլոգիաների ֆակուլտետի սննդի անվտանգության մասնագիտության ուսանողների հետ, և նշված դասախոսության թեմաները նախատեսված էին այդ ոլորտի ուսանողների: Եղան ՀԱԱՀ գործող մասնագիտությունների, կրթական ծրագրերի, որակավորումների շրջանակի, ՀՀ-ում սովորելու հնարավորությունների և մասնավորապես` արտադրությունում որակի կառավարման համակարգերի ներդրման առանձնահատկությունների և սերտիֆիկացման գործընթացի ու ԻՍՕ 9001-2008-ից ԻՍՕ 9001-2015-ին անցնելու մասին:
Հարկ եմ համարում նշել, որ տպավորված եմ ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի կողմից աշխատանքների համակարգմամբ, ինչպես նաև Բանատի համալսարանի կողմից ցուցաբերված ընդունելությամբ: Ըստ էության սա մի նոր քայլ էր դասախոսական անձնակազմի շարժունության խթանման ուղղությամբ, երբ կարևորվում են ոչ միայն մասնագիտական ձեռքբերումները, այլև միջբուհական փորձի փոխանակումը` սննդի անվտագությանն ուղղված գործընթացների շրջանակում: Համատեղ քննարկումների արդյունքում նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր ծրագրերի համատեքստում շարունակելու մեր համատեղ համագործակցությունը:

Կարինե Կոստանյան
Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ

 

Հետազոտական աշխատանքների տեսանելիության ապահովում միջազգային հարթակում

Հետազոտական աշխատանքների  տեսանելիության ապահովում միջազգային հարթակում

ՀԱԱՀ-ի միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժինը ՀԱԱՀ գիտնականնների միջազգային տեսանելիության, գիտական համագործակցության ընդլայնման և պահանջվող չափորոշիչներին համապատասխանելու համար researcggate.net հետազոտական հարթակում գրանցման գործընթաց է սկսել սույն թվականի հուլիս ամսվանից։
Հարթակը հնարավորություն է տալիս ներբեռնել Ձեր գիտական աշխատությունները, հրատարակությունները, արտոնագրերը, գիտական նվաճումները, լրացնել Ձեր հետազոտական պրոֆիլը և ժամանակի ընթացքում ունենալ գիտական մեջբերումների դասիչ։ Մանրամասներին ծանոթանլու և հարթակում գրանցվելու համար սեղմեք
այստեղ։

...

Սպորտային առողջարարական խմբեր ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

Սպորտային առողջարարական խմբեր ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

ՀԱԱՀ-ի Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը տեղեկացնում է, որ այսուհետ համալսարանում կգործեն աշխատակիցների առողջարարական խմբեր, որոնց նպատակն է զարգացնել աշխատակիցների ֆիզիկական ընդունակությունները, ինչպես նաև պատրաստել հավաքական թիմեր՝ բուհական դասախոսական մարզական խաղերին մասնակցելու համար: Այն կնպաստի աշխատակիցների առողջ ապրելակերպին:
Ստորև ներկայացվում է ՀԱԱՀ-ի աշխատակիցների առողջարարական խմբերի  գրաֆիկը՝

...

Սպորտային կատարելագործման (սեկցիոն) խմբեր ՀԱԱՀ-ի ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10