hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Դեկտեմբեր 27

Երբ պատահական այցը դառնում է համագործակցություն

ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի աջակցությամբ սույն թվականի դեկտեմբերի 21-26-ը Միչուրինսկի պետական ագրարային համալսարանի դասախոսներ Բելլա Քարանյանը, Ալեքսանդր Ստարցևը, Մարինա Մատովնիկովան, Ելենա Ֆեդուլովան և

Սվետլանա Ակմաևան վերապատրաստման նպատակով Հայաստանի ազգային ագրարային համալսարանում էին:
Հյուրերը համապատասխան ամբիոնների ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեցին գինեդարան, Գինու ակադեմիա, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, Գյուղատնտեսության, սննդի անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության կենսատեխնոլոգիաներ լաբորատորիա, Գյուղատնտեսական կենդանիների մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի ամբիոնին կից գործող գիտաուսումնական թանգարան, ՀԱԱՀ պատմության թանգարան, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) և այլն: Ամբիոններում հյուրերը ծանոթացան գործող ուսումնական պլաններին, դասավանդման մեթոդներին, լաբորատոր-տեխնիկական զինվածությանն ու իրականացվող գիտական թեմատիկ ուղղվածություններին:
Հյուրերն անչափ տպավորված էին Հայաստանով, ուստի հաշվի չառնելով ցուրտ եղանակային պայմանները՝ Արտաքին կապերի դեպարտամենտի աշխատակիցների ուղեկցությամբ այցելեցին Մատենադարան, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի:
Նշենք, որ այս վերապատրաստումը Միչուրինսկի պետական ագրարային համալսարանի պրոռեկտորի` մի քանի ամիս առաջ Ագրարային համալսարան կատարած ոչ պաշտոնական այցի արդյունքն է, որի շնորհիվ ՀԱԱՀ-ի և ՄՊԱՀ-ի միջև ստեղծվեց կայուն համագործակցություն ենթադրող գործունեություն:
Հատկանշական է, որ ՀԱԱՀ ոչ միայն ագրարային ոլորտի տեղական մասնագետների վերապատրաստման վայր է, այլև քայլեր է ձեռնարկում օտարերկրյա մասնագետների վերապատրաստման ուղղությամբ:

Լուսինե Թովմասյան
Արտաքին կապերի դեպարտամենտի մասնագետ

 

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտը ևս մեկ անգամ հրավիրում է բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են միջազգային ծրագրերի և տարաբնույթ գիտաժողովների վերաբերյալ հայտարարություններով, ցանկանում են ընդգրկվել Միջազգային կապերի դեպարտամենտի տվյալների բազայում և տեղեկատվությունը ստանալ անմիջապես իրենց էլեկտրոնային հասցեով, կարող են նամակ ուղարկել Միջազգային կապերի դեպարտամենտի ֆեյսբուքյան էջին , էլեկտրոնային հասցեին (inter@anau.am) կամ այցելել Միջազգային կապերի դեպարտամենտ՝ ներկայացնելով հետևյալ տեղեկությունը.


Աշխատակիցների համար՝
Անուն, ազգանուն,
Ստորաբաժանում /ֆակուլտետ/ամբիոն, պաշտոն,
Էլեկտրոնային հասցե:


Ուսանողների համար՝
Անուն, ազգանուն,
Ֆակուլտետ,
Մասնագիտություն,
Կուրս,
Էլեկտրոնային հասցե:

Հարգանքով՝ ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ

...

Նիդեռլանդների կրթաթոշակային ծրագիր 2020

Նիդեռլանդների կրթաթոշակային ծրագիր 2020

Orange-Knowledge-Programme-in-the-Netherlands-2Նիդեռլանդների կառավարության կողմից տրամադրվող Orange Knowledge Programme (OKP) կոչվող կրթաթոշակային ծրագրի շնորհիվ Հայաստանի ակադեմիական ոլորտի ներկայացուցիչները կարող են հնարավորություն ստանալ մասնակցելու Ջրային կրթության Դելֆտի համալսարանի 2020 թվականի մագիստրոսական ծրագրերին և կարճաժամկետ դասընթացներին:
Կարճաժամկետ դասընթացներին մասնակցելու համար կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 23-ն է: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով
հետևյալ հղմամբ: Մագիստրոսական ծրագրերի հայտադիմումների ընդունումն սկսվելու է ս.թ. հոկտեմբերի 15-ին, իսկ կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2020 թվականի փետրվարի 23-ն է: Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել անցնելով հետևյալ հղմամբ:
Ջրային կրթության Դելֆտի համալսարանի բոլոր կրթական ծրագրերին կարող եք ծանոթանալ՝ այցելելով պաշտոնական կայք և ներբեռնելով ուղեցույցը

...

Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրին դիմելու հնարավորություն

Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրին դիմելու հնարավորություն 

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարում է գիտաշխատողների համար նախատեսված Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրի մրցույթ 2020 -2021 ուսումնական տարվա համար: Ծրագիրը դրամաշնորհներ է տրամադրում օտարերկրյա գիտնականներին՝ ԱՄՆ բուհերում մեկ ուսումնական տարվա ընթացքում հետբուհական դոկտորանտուրայի հետազոտություն անցկացնելու համար:
Հետաքրքրված դիմորդները պետք է լրացնեն առցանց հայտը
այստեղ: Դիմելու վերջնաժամկետ՝ 2019 թվականի նոյեմբերի 8: 

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10