hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Նոյեմբեր 21

Պրոֆեսորադասախոսական կազմի շարժունություն. Ռումինիայի ագրարային առաջատար բուհի դասախոսները ՀԱԱՀ-ում

Արտաքին կապերի դեպարտամենտի հրավերով սույն թվականի նոյեմբերի 14-ից 18-ը Erasmus+ հիմնական գործողություն 1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Ռումինիայի Բանա-տի գյուղատնտեսական գիտությունների և

անասնաբուժական բժշկագիտության համալսարանի Պարենամթերքի վերամշակման տեխնոլոգիաների ֆակուլտետի դոկտոր, պրոֆեսոր Մարիանա Ատենա Պոիանան, դոկտոր Պետրու Բոգդան Ռադոինը և դոցենտ Դիանա Վերոնիկա Դոգարուն դասավանդման և վերապատրաստման նպատակով Հայաստանի ազգային ագրարային համալսարանում էին:
Ռումինացի գործընկերները հանդիպեցին ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանի հետ: Վերջինս խիստ կարևորեց և´ կրթական, և´ գիտական համագործակցության հետագա ընդլայնումը Ռումինիայի և եվրոպական այլ երկրների հետ: Հյուրերն էլ իրենց հերթին նշեցին Արևելյան Եվրոպայի ագրարային բուհերի հետ համագործակցության անհրաժեշտությունը: Այնուհետև նրանք եղան Գյուղատնտեսության, սննդի անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության կենսատեխնոլոգիաների լաբորատորիայում, որտեղ Ընդհանուր կենսաբանության ամբիոնի վարիչ Մանվել Բադալյանը նրանց ծանոթացրեց լաբորատորիայի ժամանակակից տեխնոլոգիաներին և դրանց միջոցով հետազոտությունների իրականացման հնարավորություններին: Հյուրերն այցելեցին նաև Գինու ակադեմիա, որի տնօրեն Զարուհի Մուրադյանը ներկայացրեց ակադեմիայի քիմիական, համտեսի լաբորատորիաններն ու ուսումնառության պայմանները:
Այցի շրջանակներում Մ. Պոիանան դասա-խոսություն կարդաց գինու արտադրության ժամանակակից միտումները. կողմնակի արտադրանքները որպես սննդային հավե-լումների, Բ. Ռադոինը` Բանատի շրջանի ավանդական մթերքների և Դ. Դոգարուն՝ սննդի անվտանգության ժամանակակից մարտահրավերների վերաբերյալ: Արտաքին կապերի դեպարտամենտի աշխատակից-ները ռումինացիների շարժունության ողջ ընթացքում աջակցեցին նրանց հանդիպումների և դասախոսությունների անցկացմանը և նրանց հետ քննարկեցին հետագա առավել սերտ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Ցանկացած այց Հայաստան կարող է թերի լինել, եթե հյուրերը չեն ծանոթանում մեր բազմադարյա մշակույթին: Դեպարտամենտի աշխատակիցների ուղեկցությամբ ռումինացի գործընկերներն այցելեցին Ս. Էջմիածնի Մայր տաճար և Զվարթնոց, որտեղից նրանք հեռացան անչափ տպավորված:

Լուսինե Թովմասյան
Արտաքին կապերի դեպարտամենտի մասնագետ

 

AutoCAD ծրագրակազմի ուսուցման դասընթացներ

AutoCAD ծրագրակազմի ուսուցման դասընթացներ 

ՀԱԱՀ-ի «Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի» ամբիոնը կազմակերպում է AutoCAD ծրագրակազմի կարճաժամկետ ուսուցման անվճար դասընթացներ՝ ապագա շրջանավարտների մասնագիտական մրցունակությունն աշխատաշուկայում բարձրացնելու նպատակով:
Մասնակիցները կսովորեն՝
• Ինքնուրույն իրականացնել փորձարարական և նախագծային աշխատանքներ,
• Նախագծել մեքենաներ, մեխանիզմներ, դրանց հանգույցներ և մեքենամասեր,
• Իրականացնել գեոդեզիական քարտեզների համակարգչային նախագծում,
• Մշակել տեխնիկական փաստաթղթեր, տեխնիկական պայմաններ և այլ նորմատիվային փաստաթղթեր:
Դասընթացները կկազմակերպվեն ս.թ. հոկտեմբերի 1-ից 30-ը՝ շաբաթական 3 անգամ, 1,5 ժամ տևողությամբ: Ցանկացողները կարող են դիմել ՀԱԱՀ-ի 2-րդ մասնաշենք, 509 սենյակ, Արմինե Մարտիրոսյանին: Գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 25-ը՝ ժամը 17:00-ը:
Դասընթացներին ակտիվ մասնակցած ուսանողներին կտրվեն նաև վկայագրեր:

...

Կարճաժամկետ բիզնես դասընթացներ Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանում

Կարճաժամկետ բիզնես դասընթացներ Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանում

Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանը (University of La Verne) առաջարկում է ամառային և ձմեռային կարճաժամկետ բիզնես դասընթացներ, որոնց մասնակցելու համար հնարավոր է դիմել կրթաթոշակի: Կրթաթոշակը կարող է ծածկել ծախսերի մինչև 70%-ը:
Կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը ս/թ սեպտեմբերի 22-ն է: Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել
հետևյալ հղումով: Դիմումին կից ուսանողները պետք է ներկայացնեն նաև CV և տեղեկանք համալսարանից:
(Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:

...

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտը ևս մեկ անգամ հրավիրում է բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են միջազգային ծրագրերի և տարաբնույթ գիտաժողովների վերաբերյալ հայտարարություններով, ցանկանում են ընդգրկվել Միջազգային կապերի դեպարտամենտի տվյալների բազայում և տեղեկատվությունը ստանալ անմիջապես իրենց էլեկտրոնային հասցեով, կարող են նամակ ուղարկել Միջազգային կապերի դեպարտամենտի ֆեյսբուքյան էջին , էլեկտրոնային հասցեին (inter@anau.am) կամ այցելել Միջազգային կապերի դեպարտամենտ՝ ներկայացնելով հետևյալ տեղեկությունը.


Աշխատակիցների համար՝
Անուն, ազգանուն,
Ստորաբաժանում /ֆակուլտետ/ամբիոն, պաշտոն,
Էլեկտրոնային հասցե:


Ուսանողների համար՝
Անուն, ազգանուն,
Ֆակուլտետ,
Մասնագիտություն,
Կուրս,
Էլեկտրոնային հասցե:

Հարգանքով՝ ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10