hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Շաբաթ, Հոկտեմբեր 08

ARMENQA ծրագրի հերթական հանդիպումը Դանիայում

Սույն թվականի սեպտեմբերի 28-30-ին Դանիայի Օրհուս համալսարանի Դասա-վանդման մեթոդաբանության զարգացման և թվային տեղեկատվության կրթական կենտրոնում Տեմպուս-ի ԱՐՄԵՆՔԱ «ՀՀ ԲԿ Որակավորումների ազգային և ոլորտային շրջանակների իրականացում» ծրագրի

շրջանակներում տեղի ունեցավ հերթական հանդիպում-դասընթացը։
Դասընթացի աշխատանքներին մասնակցում էր հայաստանյան ուսումնական տարբեր հաստատությունների 18 ներկայացուցիչ։ ՀԱԱՀ-ից հանդիպմանը մասնակցում էին ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի պետի պաշտոնակատար Գ․ Համբարձումյանը և Այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Գ. Ավագյանը։
Դասընթացի երեք օրերին մասնակիցներին ներկայացվեցին և քննարկվեցին ազգային և սեկտորային որակավորումների շրջանակին, կրթական վերջնարդյունքների և դասավանդման ու գնահատման մեթոդների կապին վերաբերող բազմաթիվ հարցեր, մասնավորապես` կրթության զարգացման ռազմավարական մակարդակը, Օրհուսի համալսարանի որակի համակարգը, կրթական վերջնարդյունքների վրա հիմնված ծրագրերի մշակումը, կրթական վերջնարդյունքների գործառույթը, գնահատումը և կրթական ծրագրերի և գործառույթների ձևավորումը, իրականացումն ու գնահատումը։
Տեմպուս-ի ԱՐՄԵՆՔԱ-ն երեք տարի տևողությամբ ազգային ծրագիր է, որի հիմնական նպատակը Հայաստանում բուհե-րի շրջանավարտների զբաղվածության մակարդակի բարձրացումը և աշխատա-շուկայում` ազգային և միջազգային մակարդակով Հայաստանում ստացած որակավորումների ճանաչումն է, մեթոդական, իրավական փաստաթղթերի ստեղծման և կիրառման միջոցով Հայաստանի որակավորման ազգային շրջանակի գնահատումը, ինչպես նաև բուհի, Կրթության և գիտության նախարարության, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի համապատասխան անձնակազմի կարողությունների ամրապնդումն է, ինչը միտված է ուսուցման արդյունքների վրա հիմնված որակավորումների և ծրագրերի ցուցիչների մշակմանը՝ համաձայն Հայաստանի որակավորման ազգա¬յին շրջանակի:
ԱՐՄԵՆՔԱ ծրագրի եվրոպական գործընկերներն են Շվեդիայի Լինշոփինգի, Բելգիայի Գենտի, Գերմանիայի Օսնաբրուկի կիրառական գիտությունների, Դանիայի Օրհուսի համալսարանները, ինչպես նաև Ռումինիայի որակավորումների ազգային գործակալությունը: Հայկական գործընկերների կազմում շուրջ 13 բուհեր և այլ կենտրոններ են, ներառյալ` ՀԱԱՀ-ն: Մեր համալսարանում ծրագրի համակարգողը Ուսումնամեթոդական կենտրոնի տնօրեն, պրոռեկտոր Ս. Դավեյանն է:

 

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտը ևս մեկ անգամ հրավիրում է բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են միջազգային ծրագրերի և տարաբնույթ գիտաժողովների վերաբերյալ հայտարարություններով, ցանկանում են ընդգրկվել Միջազգային կապերի դեպարտամենտի տվյալների բազայում և տեղեկատվությունը ստանալ անմիջապես իրենց էլեկտրոնային հասցեով, կարող են նամակ ուղարկել Միջազգային կապերի դեպարտամենտի ֆեյսբուքյան էջին , էլեկտրոնային հասցեին (inter@anau.am) կամ այցելել Միջազգային կապերի դեպարտամենտ՝ ներկայացնելով հետևյալ տեղեկությունը.


Աշխատակիցների համար՝
Անուն, ազգանուն,
Ստորաբաժանում /ֆակուլտետ/ամբիոն, պաշտոն,
Էլեկտրոնային հասցե:


Ուսանողների համար՝
Անուն, ազգանուն,
Ֆակուլտետ,
Մասնագիտություն,
Կուրս,
Էլեկտրոնային հասցե:

Հարգանքով՝ ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ

...

Նիդեռլանդների կրթաթոշակային ծրագիր 2020

Նիդեռլանդների կրթաթոշակային ծրագիր 2020

Orange-Knowledge-Programme-in-the-Netherlands-2Նիդեռլանդների կառավարության կողմից տրամադրվող Orange Knowledge Programme (OKP) կոչվող կրթաթոշակային ծրագրի շնորհիվ Հայաստանի ակադեմիական ոլորտի ներկայացուցիչները կարող են հնարավորություն ստանալ մասնակցելու Ջրային կրթության Դելֆտի համալսարանի 2020 թվականի մագիստրոսական ծրագրերին և կարճաժամկետ դասընթացներին:
Կարճաժամկետ դասընթացներին մասնակցելու համար կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 23-ն է: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով
հետևյալ հղմամբ: Մագիստրոսական ծրագրերի հայտադիմումների ընդունումն սկսվելու է ս.թ. հոկտեմբերի 15-ին, իսկ կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2020 թվականի փետրվարի 23-ն է: Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել անցնելով հետևյալ հղմամբ:
Ջրային կրթության Դելֆտի համալսարանի բոլոր կրթական ծրագրերին կարող եք ծանոթանալ՝ այցելելով պաշտոնական կայք և ներբեռնելով ուղեցույցը

...

Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրին դիմելու հնարավորություն

Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրին դիմելու հնարավորություն 

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարում է գիտաշխատողների համար նախատեսված Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրի մրցույթ 2020 -2021 ուսումնական տարվա համար: Ծրագիրը դրամաշնորհներ է տրամադրում օտարերկրյա գիտնականներին՝ ԱՄՆ բուհերում մեկ ուսումնական տարվա ընթացքում հետբուհական դոկտորանտուրայի հետազոտություն անցկացնելու համար:
Հետաքրքրված դիմորդները պետք է լրացնեն առցանց հայտը
այստեղ: Դիմելու վերջնաժամկետ՝ 2019 թվականի նոյեմբերի 8: 

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10