hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Հուլիս 19

Շարժունություն ELECTRA ծրագրի շրջանակներում

Պորտուգալիայի Մինյո համալսարանի Քաղաքաշինության ամբիոնի դոցենտ Ժուլիա Լոուրենսոն վերջերս գտնվում էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանում՝ Էրազմուս Մունդուս ծրագրի «ELECTRA» կրթաթոշակային նախագծի շրջանակներում:

Մեկ ամսվա ընթացքում Ժուլիա Լոուրենսոն հանդիպումներ ունեցավ ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանի, Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետի դեկան Հրաչիկ Ջավադյանի, Ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մերուժան Գալստյանի և համալսարանի այլ աշխատակիցների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվեցին են գյուղատնտեսության, հողօգտագործման, հողի էրոզիայի, սողանքների, աղտոտվածության, անտառագիտության, խաղողի այգիների հետ կապված աշխատանքային հարցեր: Բոլոր հարցերը դիտարկվել են համեմատության մեջ՝ ՀՀ մարզերի և Պորտուգալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի միջև:
Ժուլիա Լոուրենսոն նաև սեմինար անցկացրեց «Ագրոզբոսաշրջություն: Համաշխարհային ժառանգություն համարվող խաղողի այգիներով հարուստ շրջանի վերջին զարգացումները» թեմայով՝ ներկայացնելով Պորտուգալիայի հյուսիսում գտնվող Դորու շրջանի ագրոզբոսաշրջության զարգացման պատմությունը:
Նախատեսվում է հետագա համագործակցություն տարբեր ուղղություններով. հետազոտական համատեղ ծրագիր համալսարանական ուսումնական պլանների, Բոլոնիայի գործընթացի և դասավանդման հետ կապված այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև միջազգային ամսագրում համատեղ հոդվածի տպագրում, դրամաշնորհային ծրագրի դիմելու հայտի նախապատրաստում և այլն:

Լուսինե Թովմասյան
Արտաքին կապերի դեպարտամենտ

 

Հետազոտական աշխատանքների տեսանելիության ապահովում միջազգային հարթակում

Հետազոտական աշխատանքների  տեսանելիության ապահովում միջազգային հարթակում

ՀԱԱՀ-ի միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժինը ՀԱԱՀ գիտնականնների միջազգային տեսանելիության, գիտական համագործակցության ընդլայնման և պահանջվող չափորոշիչներին համապատասխանելու համար researcggate.net հետազոտական հարթակում գրանցման գործընթաց է սկսել սույն թվականի հուլիս ամսվանից։
Հարթակը հնարավորություն է տալիս ներբեռնել Ձեր գիտական աշխատությունները, հրատարակությունները, արտոնագրերը, գիտական նվաճումները, լրացնել Ձեր հետազոտական պրոֆիլը և ժամանակի ընթացքում ունենալ գիտական մեջբերումների դասիչ։ Մանրամասներին ծանոթանլու և հարթակում գրանցվելու համար սեղմեք
այստեղ։

...

Սպորտային առողջարարական խմբեր ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

Սպորտային առողջարարական խմբեր ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

ՀԱԱՀ-ի Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը տեղեկացնում է, որ այսուհետ համալսարանում կգործեն աշխատակիցների առողջարարական խմբեր, որոնց նպատակն է զարգացնել աշխատակիցների ֆիզիկական ընդունակությունները, ինչպես նաև պատրաստել հավաքական թիմեր՝ բուհական դասախոսական մարզական խաղերին մասնակցելու համար: Այն կնպաստի աշխատակիցների առողջ ապրելակերպին:
Ստորև ներկայացվում է ՀԱԱՀ-ի աշխատակիցների առողջարարական խմբերի  գրաֆիկը՝

...

Սպորտային կատարելագործման (սեկցիոն) խմբեր ՀԱԱՀ-ի ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10