hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Հուլիս 15

Վերապատրաստում Պորտուգալիայում. միջազգային կապերի ոլորտ

Էրազմուս Մունդուս EFFORT նախագծի շրջանակներում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Արտաքին կապերի դեպարտամենտի արտասահման-յան երկրների հետ կապերի բաժնի մասնագետ Լուսինե Թովմասյանը սույն թվականի հունիսի 10-ից հուլիսի 10-ը վերապատրաստվում էր Պորտուգալիայի Վիանա դու Կաշտելուի պոլիտեխնիկական ինստիտուտի Միջազգային կապերի գրասենյակում:

Վիանա դու Կաշտելուի պոլիտեխնիկական ինստիտուտը հիմնադրվել է 1980 թվականին։ Այն 6 քոլեջների ամբողջություն է՝ Պորտուգալիայի հյուսիսում: Պոլիտեխնիկական ինստիտուտը գործունեություն է ծավալում տարածաշրջանային, ազգային և միջազգային մակար-դակներում։
Ծրագրի սկզբում Լուսինե Թովմասյանը այցելեց Վիանա դու Կաշտելուի պոլիտեխնիկական ինստիտուտի Ագրարային քոլեջ, որտեղ հանդիպեց տնօրեն Անա Պաուլա Վալիի, միջազգային կապերի համակարգող Իզաբել Վալինի և մի քանի դասախոսների հետ: Հանդիպման ընթացքում խոսվեց աշխատանքների արդյունքների, ինչպես նաև հետագա համագործակցության ուղղությունների մասին: Կազմակերպված շրջայցի ժամանակ ներկայացվեցին բիոքիմիայի և մանրէաբանություն լաբորատորիաները, խաղողի այգին, ջերմոցը, ուսումնափորձնական տնտեսությունը:
Միջազգային կապերի գրասենյակում Լուսինե Թովմասյանը ուսումնա-սիրեց ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի շարժունությունը և փորձի փոխանակման կազմակերպումը, ծանոթացավ NOW Portugal (NOrth Working Portugal) Էրազմուսի կոնսորցիումի, ինչպես նաև Բրազիլիայի և Չինաստանի հետ կրթաթոշակային ծրագրերի աշխատանքներին: Իր հիմնադրման հենց սկզբից Պոլիտեխնիկական ինստիտուտը մասնակցել է հետազոտական տարբեր ծրագրերի ստեղծմանը, ներառվել և այժմ էլ ներառված է միջազգային հետևյալ ծրագրերում՝ Erasmus+ KA1; KA2, Horizon 2020, Erasmus Mundus; ALFA III, POCTEP, Equal, Interreg, COMENIUS, PO North, Rainbow, Prodep, Focus, European Science Foundation, Leonardo da Vinci և այլն։ 2013թ. Erasmus Mundus ծրագրի շրջանակներում Վիանա դու Կաշտելուի պոլիտեխնիկական ինստիտուտի Միջազգային կապերի գրասենյակի գործունեությունը համարվել է լավագույն փորձը:
Ծրագրի ավարտին Վիանա դու Կաշտելուի պոլիտեխնիկական ինստիտուտի Տեխնոլոգիաների և կառավարման քոլեջում Լուսինե Թովմասյանը ներկայացրեց PPT շնորհանդես՝ Հայաստանի, ՀԱԱՀ-ի և նրա միջազգային համագործակցության վերաբերյալ, որին ներկա էին բուհի աշխատակիցներ, դասախոսներ: Լեզուների ամբիոնի վարիչ Մարիա Ժոզե Բարոսի հետ քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները:
Վերապատրաստումն անցել է աշխատանքային հագեցած մթնոլորտում, և Լուսինե Թովմասյանը լիահույս է, որ շարժունության ընթացքում իր կողմից ձեռք բերված փորձի ներդրումը կնպաստի ՀԱԱՀ-ի միջազգային գործունեության ընդլայնմանը։
Հ.Գ. Լուսինե Թովմասյանն ընձեռված հնարավորության համար իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀԱԱՀ-ի ղեկավարությանը, Արտաքին կապերի դեպարտամենտին, Էրազմուս Մունդուս EFFORT նախագծի կազմակերպիչներին, Վիանա դու Կաշտելուի պոլիտեխնիկական ինստիտուտի, ղեկավար Կարլոս Ֆերնանդեսին և Միջազգային կապերի գրասենյակի աշխատակիցներ Սոնիա Սիմասին և Էլզա Կոելիոյին:

Արտաքին կապերի դեպարտամենտ

 

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտը ևս մեկ անգամ հրավիրում է բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են միջազգային ծրագրերի և տարաբնույթ գիտաժողովների վերաբերյալ հայտարարություններով, ցանկանում են ընդգրկվել Միջազգային կապերի դեպարտամենտի տվյալների բազայում և տեղեկատվությունը ստանալ անմիջապես իրենց էլեկտրոնային հասցեով, կարող են նամակ ուղարկել Միջազգային կապերի դեպարտամենտի ֆեյսբուքյան էջին , էլեկտրոնային հասցեին (inter@anau.am) կամ այցելել Միջազգային կապերի դեպարտամենտ՝ ներկայացնելով հետևյալ տեղեկությունը.


Աշխատակիցների համար՝
Անուն, ազգանուն,
Ստորաբաժանում /ֆակուլտետ/ամբիոն, պաշտոն,
Էլեկտրոնային հասցե:


Ուսանողների համար՝
Անուն, ազգանուն,
Ֆակուլտետ,
Մասնագիտություն,
Կուրս,
Էլեկտրոնային հասցե:

Հարգանքով՝ ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ

...

Նիդեռլանդների կրթաթոշակային ծրագիր 2020

Նիդեռլանդների կրթաթոշակային ծրագիր 2020

Orange-Knowledge-Programme-in-the-Netherlands-2Նիդեռլանդների կառավարության կողմից տրամադրվող Orange Knowledge Programme (OKP) կոչվող կրթաթոշակային ծրագրի շնորհիվ Հայաստանի ակադեմիական ոլորտի ներկայացուցիչները կարող են հնարավորություն ստանալ մասնակցելու Ջրային կրթության Դելֆտի համալսարանի 2020 թվականի մագիստրոսական ծրագրերին և կարճաժամկետ դասընթացներին:
Կարճաժամկետ դասընթացներին մասնակցելու համար կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 23-ն է: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով
հետևյալ հղմամբ: Մագիստրոսական ծրագրերի հայտադիմումների ընդունումն սկսվելու է ս.թ. հոկտեմբերի 15-ին, իսկ կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2020 թվականի փետրվարի 23-ն է: Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել անցնելով հետևյալ հղմամբ:
Ջրային կրթության Դելֆտի համալսարանի բոլոր կրթական ծրագրերին կարող եք ծանոթանալ՝ այցելելով պաշտոնական կայք և ներբեռնելով ուղեցույցը

...

Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրին դիմելու հնարավորություն

Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրին դիմելու հնարավորություն 

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարում է գիտաշխատողների համար նախատեսված Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրի մրցույթ 2020 -2021 ուսումնական տարվա համար: Ծրագիրը դրամաշնորհներ է տրամադրում օտարերկրյա գիտնականներին՝ ԱՄՆ բուհերում մեկ ուսումնական տարվա ընթացքում հետբուհական դոկտորանտուրայի հետազոտություն անցկացնելու համար:
Հետաքրքրված դիմորդները պետք է լրացնեն առցանց հայտը
այստեղ: Դիմելու վերջնաժամկետ՝ 2019 թվականի նոյեմբերի 8: 

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10