hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Հուլիս 04

Կրակովի Յագիելոնյան համալսարանի հետ համագործակցության առաջին արդյունքները


Եվրոհանձնաժողովի կողմից ֆինանսավոր-վող Էրազմուս+ հիմնական գործողություն 1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» նախագծի շրջանակներում ՀԱԱՀ-ի երկու աշխատակից` Արփինե Սուքիասյանը և Նաիրա Աթանեսյանը, փորձի փոխանակման նպատակով մեկ շաբաթով մեկնեցին Լեհաստանի Հանրապետության Կրակովի Յագիելոնյան համալսարան:

Հրատարակչական-խմբագրական բաժնի օպերատոր, Օտար լեզուների ամբիոնի դասախոս` Ա. Սուքիասյանն այցելեց Բանասիրության ֆակուլտետի Անգլիական բանասիրության բաժինը, հանդիպումներ ունեցավ տվյալ բաժնի դասախոսների և ուսանողների հետ, ուսումնասիրեց օտար լեզվով դասավանդվող նյութերն ու առարկայական ծրագրերը և դասավանդման մեթոդները: Յագիելոնյան համալսարանի ուսանողները դասախոսություններ լսեցին` «Անգլերենը` որպես օտար լեզվի դասավանդման միջոց», «Միջմշակութային հաղորդակցություն», «Օտար լեզվի յուրացման մեթոդներն ու եղանակները» թեմաներով: Ինտերակտիվ դասախոսությունների միջոցով ուսանողները ծանոթացան նաև հայկական մշակույթին և կրթական համակարգի առանձնահատկություններին:
Ծրագրի մյուս մասնակիցը ներկա գտնվեց «Վերապատրաստական շաբաթ» միջոցառ-մանը, որի ընթացքում ուսումնասիրվեցին ու քննարկվեցին ուսանողական ծառայություն-ների մատուցման, ուսանողների և աշխատակիցների փոխանակման հետ կապված աշխատանքների կազմակերպման, համալսարաններում ուսանողների տեղեկացվածության մակարդակի բարձրացման, մտավոր/հենաշարժական խնդիրներ ունեցող ուսանողների ինտեգրման և այլնի հետ կապված մի շարք հարցեր, տեղի ունեցան հանդիպումներ միջազգային համալսարանների ներկայացուցիչների և փոխանակման ծրագրերը համակարգողների հետ, ինչպես նաև հատուկ նյութ ներկայացվեց ՀԱԱՀ-ում ուսանողական ծառայությունների որակի գնահատման վերաբերյալ` շեշտը դնելով փոխանակման ծրագրերին մասնակից ուսանողների շարժունության վրա:
Հիշեցնենք, որ համագործակցությունը Կրակովի Յագիելոնյան համալսարանի հետ շարունակվում է, և ՀԱԱՀ-ի ևս մի քանի ուսանող և աշխատակից հնարավորություն կունենան մեկնել վերոնշյալ համալսարան ուսումը շարունակելու, դասախոսություններ կարդալու կամ վերապատրաստվելու նպատակով: Նախագծին մասնակցելու, դիմում-հայտերի ներկայացման և այլ մանրամասների համար կարող եք դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք` 127 սենյակ) կամ հետևել նորություններին ՀԱԱՀ-ի պաշտոնական կայքէջում և Արտաքին կապերի դեպարտամենտի ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/ANAUDepartmentofInternationalRelations

Նաիրա Աթանեսյան
Արտաքին կապերի դեպարտամենտի թարգմանիչ

 

Միջազգային գիտաժողով ՀԱԱՀ-ում «Բույսերի կենսատեխնոլոգիա՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» թեմայով

Միջազգային գիտաժողով ՀԱԱՀ-ում «Բույսերի կենսատեխնոլոգիա՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» թեմայով 

«Հայ-նորվեգական համագործակցություն բույսերի մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտում՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» նախագծի շրջանակում սեպտեմբերի 25-ին եւ 26-ին ՀԱԱՀ-ի փոքր դահլիճում տեղի կունենա «Բույսերի կենսատեխնոլոգիա՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» թեմայով միջազգային գիտաժողով։
Նախագծի ամփոփիչ հանդիպում-գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ
այստեղ։ Գիտաժողովի ժամանակացույցին կարելի է ծանոթանալ այստեղ։

...

AutoCAD ծրագրակազմի ուսուցման դասընթացներ

AutoCAD ծրագրակազմի ուսուցման դասընթացներ 

ՀԱԱՀ-ի «Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի» ամբիոնը կազմակերպում է AutoCAD ծրագրակազմի կարճաժամկետ ուսուցման անվճար դասընթացներ՝ ապագա շրջանավարտների մասնագիտական մրցունակությունն աշխատաշուկայում բարձրացնելու նպատակով:
Մասնակիցները կսովորեն՝
• Ինքնուրույն իրականացնել փորձարարական և նախագծային աշխատանքներ,
• Նախագծել մեքենաներ, մեխանիզմներ, դրանց հանգույցներ և մեքենամասեր,
• Իրականացնել գեոդեզիական քարտեզների համակարգչային նախագծում,
• Մշակել տեխնիկական փաստաթղթեր, տեխնիկական պայմաններ և այլ նորմատիվային փաստաթղթեր:
Դասընթացները կկազմակերպվեն ս.թ. հոկտեմբերի 1-ից 30-ը՝ շաբաթական 3 անգամ, 1,5 ժամ տևողությամբ: Ցանկացողները կարող են դիմել ՀԱԱՀ-ի 2-րդ մասնաշենք, 509 սենյակ, Արմինե Մարտիրոսյանին: Գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 25-ը՝ ժամը 17:00-ը:
Դասընթացներին ակտիվ մասնակցած ուսանողներին կտրվեն նաև վկայագրեր:

...

Կարճաժամկետ բիզնես դասընթացներ Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանում

Կարճաժամկետ բիզնես դասընթացներ Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանում

Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանը (University of La Verne) առաջարկում է ամառային և ձմեռային կարճաժամկետ բիզնես դասընթացներ, որոնց մասնակցելու համար հնարավոր է դիմել կրթաթոշակի: Կրթաթոշակը կարող է ծածկել ծախսերի մինչև 70%-ը:
Կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը ս/թ սեպտեմբերի 22-ն է: Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել
հետևյալ հղումով: Դիմումին կից ուսանողները պետք է ներկայացնեն նաև CV և տեղեկանք համալսարանից:
(Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10