hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Ապրիլ 11

Արցախը մենք ենք

Հայաստանի ազգային ագրարային համալ-սարանը, անմասն չմնալով Լեռնային Ղարաբաղում կատարվող դեպքերին, իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնում Արցախի ժողովրդին։ «Արցախը մենք ենք» կարգախոսն ընդունելով որպես գործունեության փաստ՝ Ագրարայինն այսօր հայ զինվորի ու Արցախի կողքին է:
Համալսարանում ռեկտորատի և ուսա-նողական խորհրդի նախաձեռնությամբ հայ զինվորներին աջակցելու նպատակով անցկացվում էր կամավոր դրամահավաք:

Հավաքված գումարով ձեռք բերվեցին քնապարկեր, ծածկոցներ, քաղցրավենիք, ծխախոտ, հագուստեղեն, տարատեսակ սննդամթերք, դեղորայք և առաջնային անհրաժեշտության այլևայլ պարագաներ: Բացի դրանից հավաքվել էին զինվորներին անհրաժեշտ մեծ քանակությամբ տարա-տեսակ ապրանքներ: Մարդասիրական օգնությունն համալսարանի բեռնատար մեքենայով ապրիլի 9-ին հասավ Արցախ՝ համապատասխան կենտրոնական շտաբ: Արցախի ժողովրդին ու Արցախը կյանքի գնով պահող զինվորներին անհրաժեշտ օպերատիվ աջակցության և օգնության համար Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Լեռնային Ղարաբաղի Կառավարության և անձամբ Վարչապետի կողմից արժանացել է շնորհակալագրի:

 

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու 

Դեկտեմբերի 14-ին, աշխատանքային օրվա ավարտին, լրացավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը: Նշված ժամկետում մրցույթին մասնակցելու համար դիմում է ներկայացրել մեկ հավակնորդ՝ Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Էդիկի Ուռուտյանը:


«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ղարախանյան

...

Նիդերլանդների կրթաթոշակային ծրագիր

Ծրագիր ԱՄՆ-ում առաջնորդական հմտություններով ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10