hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Ապրիլ 06

Բրազիլիայի դեսպանի այցը ՀԱԱՀ 

ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտը շարունակում է ընդլայնել իր աշխարհա-գրությունը: Ապրիլի 5-ին ՀԱԱՀ էր ժամանել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն: Նա հանդիպում ունեցավ ՀԱԱՀ ռեկտոր, պրոֆ. Ա.Թարվերդյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Բրազիլիայի դեսպանը նախ նշեց, որ գյուղատնտեսությունը Բրազիլիայի համար առանցքային նշանակություն ունեցող ճյուղ է, և այդ երկիրն աշխարհին հայտնի էր նախ շաքարեղեգով, ապա սուրճով և հետո մսամթերքներով, սոյայով, նարինջով և այլ մթերքներով: 2003թ. Բրազիլիայի նախագահ (այժմ՝ նախկին) Լուիս Իգնասիու Լուլա դա Սիլվան և արտգործնախարարը ձեռնամուխ եղան Բրազիլիայի կրթական և գիտական ոլորտների արդիականացմանը, որն առաջին հերթին արտահայտվեց շուրջ 55 երկրների հետ ինտենսիվ կրթագիտական կապերի և սեփական տեխնոլոգիաների ու նորարարությունների զարգացմամբ: Հատկապես նոր թափ ստացավ դեռևս 1973թ. երկրում ներդրված «EMBRAPA-Enterprise Brazil Agriculture» պետական ձեռնարկությունը, որի գործունեությունն ամբողջովին ուղղված է գյուղատնտեսական հետազոտությունների զարգացմանը: Այդ ծրագրի շրջանակներում բրազիլացի մասնագետները որակավորումներ անցան ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ասիայի առաջատար բուհերում և հետազոտական կենտրոններում և ապա իրենց փորձառությամբ նպաստեցին սեփական երկրի  գյուղատնտեսության զարգացմանը:
ՀԱԱՀ ռեկտոր, Ա.Թարվերդյանը նշեց ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ՀԱԱՀ-ի եզակի դերի, ինչպես նաև բուհի կրթական, գիտական ու արտադրական ձեռքբերումների մասին: Առանձնակի ներկայացվեցին ՀԱԱՀ-ում գործող հայ-ամերիկյան Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը, հայ-գերմանական Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական և ՀԱԱՀ-ի բազմաթիվ այլ միջազգային ծրագրերը (Տեմպուս, Էրասմուս Մունդուս, Էրասմուս+ և այլն): Ընդգծելով դրանց կարևորությունը` խոսեցին նաև ՀԱԱՀ-ի ուսումնա-արտադրական տնտեսությունների և ագրարային կրթական ու գիտական հնարավորությունների առկայության ու զարգացման մասին: «Լոկալ, պարփակված կրթությունը ո´չ անհրաժեշտ է և ո´չ էլ մրցունակ»,-ասաց ՀԱԱՀ ռեկտորը և հավելեց, որ բոլոր այս առումներով համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է: Պարոն Դուարտե Մոնտեյրոն նշեց, որ ՀՀ-ի հետ համագործակցության հեռանկար է բացվում: Այժմ նախապատրաստված են երկու երկրների միջև կրթական և տեխնիկական համագործակցության հուշագրերը, որոնք ստորագրելու համար առաջիկայում ՀՀ պետք է այցելի Բրազիլայի արտգործնախարարը: Այդ հուշագրի ստորագրումն ամուր հիմք կստեղծի ՀԱԱՀ-ի և Բրազիալիայի համապատասխան բուհերի միջև համագործակցության ծավալման համար:
ՀԱԱՀ-ն համագործակցության համար արդեն իսկ կապեր է ստեղծել Սան Պաուլոյի համալսարանի հետ: Դեսպանը նշեց, որ այդ հայտնի բուհի փոխնախագահներից մեկը բրազիլահայ է: Ներկայումս ՀՀ-ից Բրազիլիայում պայմանագրով թվով 8 պրոֆեսորներ են աշխատում ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի և այլ բնագավառներում: Ե´վ Բրազիլիայի դեսպանը, և´ ՀԱԱՀ ռեկտորը գոհունակություն հայտնեցին հանդիպաման արդյունքներից և պայմանավորվեցին համագործակցության հետագա քայլերի մասին:

Լուսինե Թովմասյան
Արտաքին կապերի դեպարտամենտ

 

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

 Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է դասախոսական 1 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 5 օրով դասավանդելու նպատակով։ ՀԱԱՀ-ից մրցույթին կարող են մասնակցել համապատասխան ֆակուլտետների դասախոսներ՝ http://www.ua.pt/page/14578: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել tovmasyan_lusine@yahoo.com էլեկտրոնային հասցեին` նամակի դաշտում նշելով Staff outgoing from ANAU to Aveiro, իսկ բնօրինակները հանձնել ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտ:

...

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Ուզո՞ւմ եք սովորել Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է 3 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) ուսումը 1 կիսամյակով շարունակելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի ուսանողները (բացի առաջին և ավարտական կուրսերից)՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10