hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Հինգշաբթի, Մարտ 31

ԱԳՐԱՐԱՅԻՆՑԻՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց ՀՀ միջբուհական 17-րդ առաջնությունը, որին մասնակցում էին առաջատար բուհերի թիմերը: Տղամարդ-կանց առաջնությունում արդեն չորրորդ անգամ բացարձակ հաղթողի պատվաբեր կոչումը նվաճեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի թիմը`

առաջին կարգայիններ Արտավազդ Հայրապետյան (մագիստրատուրա 2-րդ կուրս), Հայկ Վարդանյան (մագիստրատուրա 2-րդ կուրս), Արամ Պլուզյան (ԱԷԿ-2), Գագիկ Մարտիրոսյան (ՍԳ-2) կազմով:
Թիմի մարզիչն է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀԱԱՀ-ում գործող` Հայաստանի շախմատի պատմության թանգարանի հիմնադիր-տնօրեն Ռաֆայել Չատինյանը:
Մրցակցությունը իրապես խիստ էր ու լարված, եւ մինչեւ վերջին տուրը հաղթողի դափնին նվաճելու լուրջ ու հիմնավորված հույսեր ունեին ե´ւ ագրարայինցիները, ե´ւ սլավոնական համալսարանի թիմը: ՀԱԱՀ երիտասարդները վերջին տուրում հանդես եկան շատ համախմբված, իրենց բնորոշ բարձր մարտունակությամբ ու երկրորդ հորիզոնականը նվաճած տնտեսագիտական համալսարանի թիմին գերազանցեցին երկու միավորով:
Հաղթանակը համոզիչ էր, նաեւ` օրինաչափ: 2004 թվականից սկսած` Հայաստանի ազգա-յին ագրարային համալսարանի շախմատի թիմը ՀՀ միջբուհական մրցումներում հիմնական «եղանակ ստեղծողներից» է: 2008, 2010, 2012 թվականներին համանման մրցույթներում նույնպես հաղթող է ճանաչվել: «Վահանյանի գավաթ» միջազգային մրցաշարում ՀԱԱՀ հավաքականը կիսել է 1-3 տեղերը:
Թիմը միջբուհական մրցաշարերում երեք անգամ նվաճել է նաեւ արծաթե, երկու անգամ` բրոնզե մեդալներ: Գոհացնող են նաեւ ուսանողների անհատական մրցապայքարի արդյունքերը. 2010-ին Վարդգես Թովմասյանը գրավել է առաջին տեղն ու արժանացել ոսկե մեդալի: 2014-ին նույն հաջողությունը կրկնել է նաեւ Արտավազդ Հայրապետյանը: Նա 2013, 2014 թվականներին նվաճել է Երեւանի չեմպիոնի կոչումը: Թիմի տղաների արդյունքերը գոհացնող էին նաեւ անհատական առաջնությունում, որտեղ 48 մասնակցի շարքում Հայկ Վարդանյանը երրորդն էր, Արտավազդ Հայրապետյանը` չորրորդը:

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10