hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Հոկտեմբեր 15

Շարժում՝ ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նոր շարժում է սկսվել Facebook սոցիալական ցանցում, որի նպատակն է համաշխարհային մասշտաբով ճանաչելի դարձնել Հայոց ցեղասպանությունը: Այդ շարժմանն են միացել մի շարք հանրաճանաչ մարդիկ, որոնց թվում է նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսայնը ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Պոլսում հրատարակվող «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի փաստաբան Ֆեթհիե Չեթինը և այլք: Շարժմանն առաջին միացողներից է Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Վալերի Բուայեն, ով Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Նշենք, որ այս շարժման նպատակն է համաշխարհային մասշտաբով ճանաչելի դարձնել Հայոց ցեղասպանությունը: Դրան մասնակցում են տարբեր երկրներից և տարբեր ազգությունների անձինք, ովքեր լուսանկարվում են «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» գրությունով և տեղադրում այն «2015rtag Recognize The Armenian Genocide» ֆեյսբուքյան էջում:

 

«Ծրագրի կառավարման հիմունքները» թեմայով դասախոսություն

Միջազգային գիտաժողով ՀԱԱՀ-ում «Բույսերի կենսատեխնոլոգիա՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» թեմայով

Միջազգային գիտաժողով ՀԱԱՀ-ում «Բույսերի կենսատեխնոլոգիա՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» թեմայով 

«Հայ-նորվեգական համագործակցություն բույսերի մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտում՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» նախագծի շրջանակում սեպտեմբերի 25-ին եւ 26-ին ՀԱԱՀ-ի փոքր դահլիճում տեղի կունենա «Բույսերի կենսատեխնոլոգիա՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» թեմայով միջազգային գիտաժողով։
Նախագծի ամփոփիչ հանդիպում-գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ
այստեղ։ Գիտաժողովի ժամանակացույցին կարելի է ծանոթանալ այստեղ։

...

AutoCAD ծրագրակազմի ուսուցման դասընթացներ

AutoCAD ծրագրակազմի ուսուցման դասընթացներ 

ՀԱԱՀ-ի «Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի» ամբիոնը կազմակերպում է AutoCAD ծրագրակազմի կարճաժամկետ ուսուցման անվճար դասընթացներ՝ ապագա շրջանավարտների մասնագիտական մրցունակությունն աշխատաշուկայում բարձրացնելու նպատակով:
Մասնակիցները կսովորեն՝
• Ինքնուրույն իրականացնել փորձարարական և նախագծային աշխատանքներ,
• Նախագծել մեքենաներ, մեխանիզմներ, դրանց հանգույցներ և մեքենամասեր,
• Իրականացնել գեոդեզիական քարտեզների համակարգչային նախագծում,
• Մշակել տեխնիկական փաստաթղթեր, տեխնիկական պայմաններ և այլ նորմատիվային փաստաթղթեր:
Դասընթացները կկազմակերպվեն ս.թ. հոկտեմբերի 1-ից 30-ը՝ շաբաթական 3 անգամ, 1,5 ժամ տևողությամբ: Ցանկացողները կարող են դիմել ՀԱԱՀ-ի 2-րդ մասնաշենք, 509 սենյակ, Արմինե Մարտիրոսյանին: Գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 25-ը՝ ժամը 17:00-ը:
Դասընթացներին ակտիվ մասնակցած ուսանողներին կտրվեն նաև վկայագրեր:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10