hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի ՀԱԱՀ-ի և Մինհոյի համալսարանի միջև գործող միջհամալսարանական պայմանագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ` Պորտուգալիայում 5 օրով դասավանդելու (պրոֆեսորադասախոսական անձնակազմ), ինչպես նաև, սույն թվականի մայիսի 7-11-ը աշխատակազմի միջազգային վերապատրաստման դասընթացին մասնակցելու նպատակով (վարչական անձնակազմ):

Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի այն աշխատակիցները, որոնք ունեն անգլերենով կամ պորտուգալերենով հաղորակցվելու բավարար հմտություններ, դասախոսություն անցկացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ, ինչպես նաև Մինհոյի համալսարանում կգտնեն իրենց մասնագիտությանը կամ աշխատանքին համապատասխանող ոլորտը։ 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մանրամասն ծանոթանալ մասնակցության պայմաններին, լրացնել առցանց դիմում հայտը,  ինչպես նաև ստորև նշված բոլոր փաստաթղթերը PDF ձևաչափով վերբեռնել այստեղ:
• Անձնագրի լուսապատճեն
• Ինքնակենսագրություն` անգլերենով (CV)՝ պատրաստված Europass ձևաչափով
• Անգլերենի կամ պորտուգալերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (Անգլերենի B2 մակարդակ, պորտուգալերենի՝ B1)
• Մոտիվացիոն նամակ` անգլերենով
• Ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ՝ անգլերենով
• Նախնական աշխատանքային պլան՝ հաստատված ուղարկող և ընդունող համալսարանների կողմից
(Դասախոսություններ կարդալու համար նախատեսված աշխատանքային պլանը ներբեռնել հետևյալ հղմամբ, իսկ վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար հետևյալ հղմամբ)
Կարևոր է նշել, որ վերբեռնելիս պահանջված PDF փաստաթղթերը պարտադիր պետք է ներառեն դիմորդի անուն ազգանունը։ Այս պահանջը չկատարելու դեպքում դիմում հայտը չի ընդունվի։
«Դիմում հայտի ներկայացման ուղեցույցին» ծանոթացեք այստեղ։ Մինհոյի համալսարանի վերաբերյալ տեղեկություններ կարող եք փնտրել հետևյալ հղմամբ՝
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2018 թվականի փետրվարի 5-ն է։
Վերջնական ընտրությունը կատարվելու է ընդունող համալսարանում։ ՀԱԱՀ-ն պատասխանատու է փաստաթղթերի վավերացման և գնահատման համար։
Ծրագիրը հոգում է ապահովագրության և ճանապարհածախսի հետ կապված ծախսերը՝ մինչև 820 եվրոյի սահմանում։ Ընտրված մասնակիցը կստանա նաև 840 եվրո՝ կեցության ծախսերի համար։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 144 սենյակ, Զարուհի Մարգարյան) կամ գրել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային փոստի հասցեին:

 

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար ընդունվող փաստաթղթերի վերջնաժամկետը։

...

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ առաջին կուրսեցիների համար

Միջոցառման հրավեր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Փետրվար 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10