hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ժամկետների փոփոխության պատճառով ծրագրին դիմելու վերջնաժամկետն երկարաձգվել է մինչև 2017թվականի նոյեմբերի 20-ը։

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Էստոնիայի Տարտու քաղաքում գտնվող Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում 5 ամսով ուսումը շարունակելու նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետների բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողները: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին, իսկ բնօրինակները հանձնել ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտ․
1. Ծրագրի մասնակցության դիմում հայտ (անգլերենով)
2. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ (հայերենով տեղեկանք դեկանատից Էրազմուս+ ծրագրի մասնակցության համար)
3. Անձնագրի պատճեն
4. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
5. Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
6. Ակադեմիական տեղեկանք (անգլերենով) կամ դիպլոմ և դիպլոմի ներդիր (առկայության դեպքում)
7. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ կամ օտար լեզվի իմացությունը հաստատող ձևաթուղթ՝ հաստատված օտար լեզվի դասախոսի կողմից (անգլերենով)
8. Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ (հայերենով):
Ժամկետների փոփոխության պատճառով ծրագրին դիմելու վերջնաժամկետն երկարաձգվել է մինչև 2017թվականի նոյեմբերի 20-ը։
Էստոնիայի բնական գիտությունների համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով այցելեք հետևյալ հղմամբ՝ https://www.emu.ee/ , իսկ առարկայական ցանկին ծանոթանալու համար՝ https://www.emu.ee/en/admissions/courses-in-english/
Դիմումների ընդունումից հետո ՀԱԱՀ-ում կկազմակերպվի հարցազրույց և կկատարվի նախնական ընտրություն։ Այնուհետև բոլոր փաստաթղթերը և նախնական ընտրության արդյունքները կուղարկվեն ընդունող համալսարան, որտեղ կկատարվի վերջնական ընտրությունը։
Ընտրության ժամանակ հաշվի են առնվելու ակադեմիական առաջադիմությունը, լեզվական հմտությունները, մոտիվացիան, ուսանողական ակտիվությունը և այլ։
ՀԱԱՀ-ից Էստոնիական բնական գիտությունների համալսարանում ուսումը 2017-2018 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան 2 ուսանողներ։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսի հետ կապված ծախսերը մինչև 360 եվրոյի սահմանում, ինչպես նաև տրամադրում է ամսական 750 եվրո կրթաթոշակ: Հարկ է նշել, որ ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը, իսկ Էստնիայի ազգային վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է մեկնեն Վրաստան և այցելեն Թբիլիսիում գտնվող Էստոնիայի Հանրապետության դեսպանություն։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 144 սենյակ, Զարուհի Մարգարյան) կամ գրել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին:

 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10