hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Մրցույթներ, կրթաթոշակային ծրագրեր

05.05.2018

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

Ավելին...

23.03.2018

Մրցույթ ՀԱԱՀ-ի դասախոսական անձնակազմի համար Իսպանիայի Միգել Հերնանդեսի համալսարանում վերապատրաստվելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Միգել Հերնանդեսի համալսարանում դասավանդելու նպատակով մայիսի 21-ից - 27-ը կամ մայիսի 28-ից - հունիսի 3-ը ընկած ժամանակահատվածում: ՀԱԱՀ-ից մրցույթին կարող են մասնակցել հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողայինկադաստրի, ինչպես նաև գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետների դասախոսները:

Ավելին...

21.03.2018

Մրցույթ ՀԱԱՀ-ի դասախոսական և վարչական անձնակազմի համար Հռոմի Սապիենցա համալսարանում վերապատրաստվելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Հռոմի Սապիենցա համալսարանում վերապատրաստվելու նպատակով։ ՀԱԱՀ-ից մրցույթին կարող են մասնակցել համապատասխան ֆակուլտետների աշխատակիցներ և դասախոսներ:

Ավելին...

21.03.2018

Մրցույթ ՀԱԱՀ-ի ուսանողների համար Հռոմի Սապիենցա համալսարանում ուսումը 1 կիսամյակով շարունակելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Հռոմի Սապիենցա համալսարանում ուսումը 1 կիսամյակով շարունակելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետի բակալավրիատի ուսանողները, մագիստրանտները և ասպիրանտները:

Ավելին...

19.03.2018

Մրցույթ ՀԱԱՀ-ի ուսանողների համար Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի` ՀԱԱՀ-ի և Մինհոյի համալսարանի միջև գործող միջհամալսարանական պայմանագրի շրջանակներում, Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ` Մինհոյի համալսարանում (Բրագա,Պորտուգալիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի առաջին կուրսը հաջողությամբ ավարտած այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին (հնարավոր է նաև՝ պորտուգալերենին), կարող են ակտիվորեն ներգրավվել ընդունող համալսարանի ուսումնական գործընթացում և ձեռք բերել համապատասխան կրեդիտներ։

Ավելին...

16.03.2018

Հայտարարություն

Բրազիլիայի Սան Պաուլոյի համալսարանի Լուիզ դե Կեիրոզ ագրարային բարձրագույն դպրոցը 2018 թ.-ի հուլիսի 16-27-ը հրավիրում է մասնակցելու «Արևադարձային կենսաբազմազանության վրա հիմնված արտադրական համակարգեր» թեմայով ամառային դպրոցին: Ամառային դպրոցի ուղղություններն են.

Ավելին...

14.03.2018

Մրցույթ ՀԱԱՀ-ի դասախոսների համար Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում վերապատրաստվելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Էստոնիայի բնական գիտությունների համալսարանը հայտարարում է մրցույթ ՀԱԱՀ-ի 1 դասախոսի համար` Էստոնիայում սույն թվականի մայիսի 7-11-ը «Միջազգային շաբաթ» միջոցառումների շարքին մասնակցելու և ոլորտին համապատասխան բաժիններում վերապատրաստվելու նպատակով։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի ագրոնոմիական, անասնաբուժական, բնապահպանական և անտառագիտության ոլորտների այն աշխատակիցները, ովքեր ունեն անգլերեն լեզվի բավարար գիտելիքներ՝ տարբեր թեմաներով աշխատաժողովներին և քննարկումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։

Ավելին...

14.03.2018

Ուսումը Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում շարունակելու հնարավորություն

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում (Տարտու, Էստոնիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետների բակալավրիատի 3-րդ կուրսի 2-րդ կիսամյակի, 4 կուրսի, 5-րդ կուրսի առաջին կիսամյակի ուսանողները, ինչպես նաև վերոնշյալ մասնագիտությունների 1-ին կիսամյակի մագիստրանտները։

Ավելին...

23.02.2018

Հայտարարություն

EducationUSA Հայաստանը Ամերիկյան խորհուրդների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ մեկնարկել է «We Share» հանդիպումների շարք, որի շրջանակներում ԱՄՆ կառավարության տարբեր ծրագրերի շրջանավարտներ կիսում են իրենց գիտելիքներն ու փորձառությունը ընտրված թեմայով հետաքրքրված անձանց հետ` այցելելով ՀՀ-ում գործող թվով 25 բուհեր, այդ թվում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան:

Ավելին...



 

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

 Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է դասախոսական 1 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 5 օրով դասավանդելու նպատակով։ ՀԱԱՀ-ից մրցույթին կարող են մասնակցել համապատասխան ֆակուլտետների դասախոսներ՝ http://www.ua.pt/page/14578: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել tovmasyan_lusine@yahoo.com էլեկտրոնային հասցեին` նամակի դաշտում նշելով Staff outgoing from ANAU to Aveiro, իսկ բնօրինակները հանձնել ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտ:

...

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Ուզո՞ւմ եք սովորել Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է 3 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) ուսումը 1 կիսամյակով շարունակելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի ուսանողները (բացի առաջին և ավարտական կուրսերից)՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10