hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Մրցույթ՝ Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ` Մինհոյի համալսարանում (Բրագա,Պորտուգալիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի առաջին կուրսը հաջողությամբ ավարտած այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին

(հնարավոր է նաև՝ պորտուգալերենին), կարող են ակտիվորեն ներգրավվել ընդունող համալսարանի ուսումնական գործընթացում և ձեռք բերել համապատասխան կրեդիտներ։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մանրամասն ծանոթանալ մասնակցության պայմաններին, լրացնել առցանց դիմում հայտը, ինչպես նաև ստորև նշված բոլոր փաստաթղթերը PDF ձևաչափով վերբեռնել հետևյալ հղմամբ:

  • Անձնագրի լուսապատճեն
  • Ինքնակենսագրություն (CV)' անգլերենով պատրաստված Europass ձևաչափով 
  • Անգլերենի կամ պորտուգալերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ, պորտուգալերենի՝ B1)
  • Մոտիվացիոն նամակ՝ անգլերենով
  • Ապացույց ՀԱԱՀ-ում ուսանող լինելու վերաբերյալ՝ անգլերենով
  • Անգլերենով ակադեմիական տեղեկանք (բակալավրիատի ուսանողների համար) և/կամ դիպլոմ և դիպլոմի ներդիր (մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար)
  • ՀԱԱՀ-ի կողմից հաստատված ուսումնառության մասին պայմանագիր (բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողների համար)
  • ՀԱԱՀ-ի և ընդունող համալսարանի կողմից հաստատված ուսումնառության մասին պայմանագիր, որտեղ հստակ պետք է նշված լինի, թե ինչ աշխատանքներ են կատարվելու ընդունող համալսարանում (միայն ասպիրանտների և հայցորդների համար)
  • Ընդունող համալսարանի կողմից հաստատված համաձայնության նամակ (Հաստատումը ստանալու համար կապ հաստատել համապատասխան ոլորտի ակադեմիական հարցերով զբաղվող համակարգողի հետ հետևյալ հղմամբ:

Պահանջված փաստաթղթերը վերբեռնելիս պարտադիր պետք է ներառեն դիմորդի անունը և ազգանունը, այլապես հայտը չի ընդունվի։ Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք հետևյալ հղմամբ:

Դիմում հայտի ներկայացման ուղեցույցին» ծանոթացեք այստեղ:

Մինհոյի համալսարանի վերաբերյալ տեղեկություններ կարող եք փնտրել հետևյալ հղմամբ, միջազգաին կրեդիտային շարժունություն ծրագրի վերաբերյալ՝ այս հղմամբ, իսկ ակադեմիական առաջարկներին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղմամբ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի հունվարի 31-ն է։

Վերջնական ընտրությունը կատարվելու է ընդունող համալսարանում։ ՀԱԱՀ-ն պատասխանատու է փաստաթղթերի վավերացման և գնահատման համար։

Ծրագիրը հոգում է ապահովագրության և ճանապարհածախսի հետ կապված ծախսերը՝ 820 եվրոյի սահմանում։ Ընտրված մասնակիցը կստանա նաև ամսական 850 եվրո՝ կեցության ծախսերի համար։ Հարկ է նշել, որ ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը, իսկ Պորտուգալիայի ազգային վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է այցելեն Մոսկվայում գտնվող Պորտուգալիայի դեսպանատուն։ Հարցերի դեպքում կարող եք դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 144 սենյակ, Զարուհի Մարգարյան) կամ գրել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային փոստի հասցեին:

 

Դասախոսական կազմի համալրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Գիտական դրամաշնորհների մրցույթ

Գիտական դրամաշնորհների մրցույթ 

Ճապոնիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճապոնական երիտասարդ գիտնականների դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3-ից 9 ամիս տևողությամբ 10 գիտական դրամաշնորհ հետևյալ ոլորտների մասնագետների համար.
1. շրջակա միջավայր (մասնավորապես աղետների նվազեցման ոլորտում)
2. միջմշակութային երկխոսություն
3. հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաներ
4. Հակամարտությունների խաղաղ լուծում
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:
Ծրագրի մանրամասներին և փաստաթղթերին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ`

https://en.unesco.org/fellowships/keizo-obuchi/institutional-page/new-cycle-2019

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10