hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Միջազգային կապերի դեպարտամենտ

Արտաքին կապերի դեպարտամենտի պետ՝
Համբարձումյան Գարեգին

Արտաքին կապերի դեպարտամենտը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ստորաբաժանումներից է, որն իրականացնում է ՀԱԱՀ-ի միջազգային համագործակցությունը կրթության, գիտության և խորհրդատվության ոլորտներում:

Այն հիմնադրվել է 2005թ.՝ 1994թ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում գործող Արտաքին կապերի բաժնի հիման վրա: 1994-2001թթ. բաժինը ղեկավարել է Լ.Մ. Գյուլխասյանը, իսկ 2001-2016թթ ՝ Հ.Յա. Սայադյանը: Այժմ դեպարտամենտի աշխատանքները ղեկավարում է Գ. Համբարձումյանը: 

Դեպարտամենտը բաղկացած է երկու բաժիններից.

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը միջազգային համագործակցության ոլորտում որդեգրել է համալսարանը միջազգային ճանաչման հասցնելու, միջազգային բարձրագույն կրթական տարածքում ինտեգրվելու, այն մրցունակ, առաջատար գիտահետազոտական և խորհրդատվական ծառայություններ մատուցող կենտրոն դարձնելու քաղաքականությունը:

Միջազգային համագործակցության բնագավառում համալսարանը դեպարտամենտի միջոցով իրականացնում է միջազգային կրթական, գիտամանկավարժական և խորհրդատվական գործունեություն,մասնակցում է կրթության որակի բարձրացմանն ու միջազգայնացմանը նվիրված միջոցառումներին, կազմակերպում և անցկացնում է ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի շարժունությունը, փորձի փոխանակումը արտասահմանյան հեղինակավոր ուսումնական հաստատությունների հետ, ինչպես նաև մասնակցում է տարբեր միջազգային մրցութային ծրագրերին:  

Ներկայումս դեպարտամենտում աշխատում են թվով 7 աշխատակիցներ:

Արտաքին կապերի դեպարտամենտի ակտիվ գործունեության շնորհիվ ՀԱԱՀ-ը տարեցտարի ընդլայնվող աշխարհագրությամբ համագործակցում է տարբեր երկրների բարձրագույն ագրարային բուհերի և բազմաթիվ միջազգային ու արտասահմանյան կազմակերպությունների և հիմնադրամների (USDA, SIDA, GTZ, FAO, UMCOR, ISTC, ICARDA, ICRA, Euronature, Heinz Fehr, Eurashe և այլն) հետ` երկկողմանի և բազմակողմանի պայմանագրերի, միջազգային ծրագրերի և նախագծերի շրջանակներում: ՀԱԱՀ-ն այսօր լայնորեն ներգրավված է միջազգային կրթական և փոխանակման ծրագրերում (TEMPUS, Erasmus Mundus A2, ISEKI MUNDUS, JFDP և այլ):

Հետադարձ կապ

0009, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Տերյան 74,
I մասնաշենք, 127 սենյակ
Հեռ/ֆաքս (+37412) 58-58-08, (+37412) 56-74-11, ներքին` 4-01, 4-02
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար , Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար


 

Դասընթաց գյուղում չիրացվող բիզնես ռեսուրսների մասին

Դասընթաց գյուղում չիրացվող բիզնես ռեսուրսների մասին 

Սոցիալական ձեռներեցների առաջին դպրոցը, «Աշխատանքի անվտանգության և առողջության ապահովում» ՀԿ-ն և ՀԱԱՀ Կենսագործունեության անվտանգության ամբիոնը հրավիրում են մասնակցելու «Ինչպես ակտիվացնել հայկական գյուղերի չիրացվող բիզնես ռեսուրսները և ներգրավել բիզնեսի մեջ» թեմայով դասընթացին: Դասընթացը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին, ժ. 10:00-ին, 1-ին մասնաշենքի 514 լսարանում:
Բանախոս, Սոցիալական ձեռներեցների դպրոցի հիմնադիր տնօրեն Գոհար Մկոյանը կներկայացնի սոցիալական ձեռնարկչությանը, 0 դրամով հանրօգուտ բիզնես սկսելուն, գյուղն ու գյուղացիներին բիզնեսի մեջ ներգրավելուն, գյուղում առկա չիրացվող բիզնես ռեսուրսների ակտիվացմանը, գյուղական տուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր:

...

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասխոսությունը

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

Հոկտեմբերի 17–18-ը ԵՄ TAIEX ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում կկայանա «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողով, որի ընթացքում զեկուցումներով հանդես կգան ԵՄ անդամ տարբեր երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ:
Աշխատաժողովին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել
այստեղ:  
Բոլոր գրանցվածները էլեկտրոնային փոստով կստանան աշխատաժողովի օրակարգը: Մանրամասն տեղեկատվության համար զանգահարել 010-568183-369 հեռախոսահամարով Ատոմ Մխիթարյանին:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10