hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները» միջազգային գիտաժողով

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2017թ. նոյեմբերի 2-3-ը կազմակերպում է «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովի բաժանմունքներն են.

  • Բուսաբուծություն և բանջարաբուծություն
  • Հողագիտություն և երկրագործություն
  • Խաղողագործություն, պտղաբուծություն, բույսերի պաշտպանություն
  • Անասնաբուծություն
  • Անասնաբուժություն
  • Գյուղատնտեսության մեքենայացում
  • Հողային պաշարների կառավարում. հողաշինարարություն և մելիորացիա
  • Գյուղմթերքի վերամշակման տեխնոլոգիա
  • Ագրարային տնտեսագիտություն
  • Հումանիտար գիտություններ

Տեղեկագրի խմբագրությունն ընդունում է հոդվածներ բացառապես անգլերենով` հայերեն և ռուսերեն ամփոփագրերով: Ամփոփագրերի ծավալը չպետք է գերազանցի 500-600 նիշը: Գիտաժողովի նյութերի ժողովածուի հոդվածները կարող են լինել ռուսերենով և հայերենով: Հոդվածներն ընդունվում են մեկ օրինակով (էլեկտրոնային տարբերակի հետ միասին):
Բոլոր հոդվածների իսկությունը ստուգվում է Antiplagiat ծրագրով: Հոդվածներում պետք է նշվեն հեղինակների անունը, հայրանունը, ազգանունը, աշխատավայրը, էլեկտրոնային հասցեն:
Հեղինակների թիվը պետք է լինի չորսից ոչ ավելի, հոդվածների առավելագույն ծավալը` 7 համակարգչային էջ: Հոդվածի վերնագիրը պետք է լինի մեծատառերով, տեքստից առաջ անհրաժեշտ է նշել 5 բանալի բառ: Անգլերեն և ռուսերեն տառատեսակն է Arial, հայերենը` Arial Armenian: Թղթի չափը` A4, տառաչափը` 12, միջտողային տարածությունը` 2: Գծապատկերները պետք է ներկայացվեն Corel DrawX3 ծրագրով, աղյուսակները` ուղղահայաց դիրքով (Portrait), բանաձևերը` Microsoft Equation 3.0 ձևաչափով (Microsoft Office 2003): Հոդվածի վերջում տրվում է գրականության ցանկ` ձևավորված ըստ ԳՕՍՏ 7.1-2003 պահանջների: Բոլոր աշխատությունների վերնագրերը պետք է թարգմանել անգլերեն` փակագծերում նշելով սկզբնաղբյուրի լեզուն:

 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10